07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հիմա որ ասեմ` վաղը մյուս օրը նոր հարձակումներ են լինելու, պիտի ասեք` ազերիներին իշմար եմ տալի՞ս. Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ 6 գերի վերցրին (կամ առևանգեցին)։ ՊՆ-ից մեկը պատասխան տվե՞ց։ Էտ 6-ը երբ կաբել էին փռում ինչո՞ւ կողքները զինված ջոկատ չկար։ Ինչո՞ւ ոչ-ոք չի պատժվում։ Ինչո՞ւ ՊՆ նախարարը աշխատանքից չի հեռացվում։ Կամ՝ Սոթքից մինչև Շվանիձոր (Մեղրի) մինչև պատերազմը հայ-ադրբեջանական սահման չի եղել։ Ինչո՞ւ հիմա խրամատներ չեք փորում (ապագայում պատ ենք կառուցելու բացի Լաչինի հատվածից)։

Հիմա որ ասեմ՝ վաղը մյուս օրը նոր հարձակումներ են լինելու, պիտի ասեք՝ ազերիներին իշմար եմ տալի՞ս։ Իսկ գուցե մտածեք, որ ազերիները հարձակվում են, քանի որ այս չնթռլիկը կամա թե ակամա ազերիներին ասում է. ոչ մի սահման էլ չենք պաշտպանելու, էստի համեցեք։

Իսկ էն քիքիրը, մորքուրը մտածում է միայն իր բիզնեսի մասի՞ն»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ