21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Իշխանությունը հոգեվարքի մեջ է». Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը 4/35 ընտրատեղամասում քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է, և բոլոր իրենց քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն. «Նրանք հասկանում են, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունեն, ուստի, վերջին ճիգերն են գործադրում՝ իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»: Արթուր Վանեցյանի […]

ՔՊ-ականները մայրաքաղաքը ողողել են «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչություն իրականացնող թռուցիկներով/տեսանյութ/

«Հեղափոխության պահապաններ» խմբակի անդամները, ՔՊ-ականները գիշերը մայրաքաղաքը ողողել են «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչություն իրականացնող թռուցիկներով: Արցախը հանձնած, 5000 կյանք զոհած, 11,000 հայի հաշմանդամ դարձրած Նիկոլ Փաշինյանի թիմը «Հայասպան» գրությունը հանգիստ կարող էր օգտագործել որպես իրենց կուսակցության կարգախոս:

Քվեարկել եմ հանուն կայուն և անվտանգ Հայաստանի. ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քվեարկել է հանուն ապագայի Հայաստանի, հանուն բարեկեցիկ, ժողովրդավար, կայուն և անվտանգ Հայաստանի: Մեկնաբանելով հետընտրական լարվածությունների մասին կանխատեսումները՝ նա նշեց. «Մարդիկ, ովքեր լարվածություն են կանխատեսում, մտածում են հին Հայաստանի տրամաբանության մեջ: Հնարավոր չէ անցկացնել արդար ընտրություններ և ակնկալել, որ ինչ-որ սրացումներ կլինեն»: […]

Ռոբերտ Քոչարյան. Քվեարկեցի հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի

Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի եմ քվեարկել, ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի նկատմամբ իրականացվող հակաքարոզչությանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե դա նախևառաջ օրենքի կոպիտ խախտում է։ «Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն համացանցում կադրեր կան։ Եվ այն փաստը, որ մինչ […]

Քվեարկության նախորդ օրվա դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 338 հաղորդում, հարուցվել է 26 քրեական գործ, քրեական հետապնդման է ենթարկվել 21 անձ. Դատախազություն

Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորւմների վերաբերյալ մինչև քվեարկության նախորդ օրը ներառյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները: Նշված ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 338 հաղորդում և ահազանգ: Դրանցից՝ 123-ը ԶԼՄ հրապարակումներ են, 91-ը՝ ֆիզիկական […]

Մեր բողոքը բավարարվեց. Արմեն Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ. Վարդեւանյան

Դատավոր Շահվերդյանդյանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը: «Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ:   Ուժեեղ»,-հավելել է նա: Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էր ձայնագրություն Արմեն Չարյանի կողմից իրեն իր ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ: Այդ առիթով ՀՔԾ-ում հունիսի 18-ին […]

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս պահին երկրի ամբողջ տարածքում բացվում են ընտրատեղամասերը: 12 ժամվա ընթացքում ընտրողները պետք է ընտրություն կատարեն 21 քաղաքական կուսակցությունների եւ կուսակցությունների նախընտրական 4 դաշինքների միջեւ: Այս ընտրություններն առանձնանում էին երկրի պատմության մեջ ռեկորդային թվով ընտրական մրցակիցներով: Քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 5%-ի, իսկ կուսակցությունների դաշինքներին՝ 7%-ի շեմը: […]

«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմի հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ, «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ամբողջ անձնակազմն իր վճռական անհամաձայնությունն է հայտնում Հայրենիքի նվիրյալ զավակ, վաստակաշատ բժիշկ և սերունդների կրթած ուսուցիչ, վաստակաշատ գիտնական և մեր սիրելի տնօրեն պերֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությանը: Անթույլատրելի ենք համարում իրավապահ համակարգի նման վերաբերմունքը մի մարդու նկատմամբ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և առայսօր գիշերուզօր աշխատել, վիրահատել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի