25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ապօրինություն ԵՊՀ-ում. հերթական սկանդալն է հասունանում. «Իրավունք»

«Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են ուրբաթ օրը ԵՊՀ ռեկտորի ժՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմμակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին:

Ի դեպ, վերջինս տեւական ժամանակ զբաղված էր միայն հերքելով, թե չի հավակնում այդ պաշտոնին: Բայց այս անգամ չհաջողվեց նրանից պարզաμանում ստանալ, հեռախոսազանգերին նա համառորեն չի պատասխանում:

Այդուհանդերձ, թե որքանո՞վ է իրատեսական Հ. Հովհաննիսյանի հնարավոր նշանակումը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանից:

Նախ նշեմ, որ Հովհաննես Հովհաննիսյանի նշանակման մասին լուրեր սկսեցին տարածվել անմիջապես «հեղափոխությունից» հետո, բայց այն ժամանակ իր նշանակումն իրատեսական չէր: Առաջինը, որովհետեւ կար գործող ռեկտոր, եւ երկրորդ` նա չուներ դոկտորի կոչում: Եթե չեմ սխալվում, նա դոկտորի կոչում ստացավ 2019 թվականի փետրվարին:

Սակայն, ռեկտորի պաշտոնի համար անհրաժեշտ պայման է լինել ոչ միայն գիտությունների դոկտոր, այլ նաեւ ունենալ պրոֆեսորի կոչում: Փաստորեն, հիմա նա ունի դոկտորի կոչում, բայց պրոֆեսորի կոչում չունի:

Այսինքն` եթե հանկարծ նշանակվի, այն կլինի ապօրինի եւ ոչ իրավաչափ: Մինչդեռ իմ տեղեկություններով եւս կառավարական եռյակը ցանկություն է հայտնել հենց նրան տեսնել ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում:

Իսկ ի՞նչ տրամադրություններ կան Հոգաբարձուների խորհրդի շրջանումՀովհաննիսյանի հնարավոր նշանակման վերաբերյալ:

ԵՊՀ-ում Հոգաբարձուների խորհուրդ հիմա ընդհանրապես չկա եւ դրանով է պայմանավորված կառավարության նախաձեռնած այս քայլը: Կառավարությունը որոշել է ուղիղ կառավարում սահմանել ԵՊՀ-ի վրա, ինչի համար էլ ստեղծվել է եռյակից բաղկացած հատուկ հանձնաժողովը: Կարծում եմ` հետագայում պետք է ձեւավորվի նաեւ Հոգաբարձուների խորհուրդ, բայց սկզբի՞ց կնշանակեն ռեկտոր, հետո` Հոգաբարձուների խորհուրդ, թե՞ հակառակը, ճիշտն ասած, այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է:

Փաստորենստացվում էոր վերոնշյալ նշանակման դեմ զսպող որեւէ օղակ բուհում չկա՞:

Նախօրոք զսպել չի լինի, որովհետեւ այս իշխանության գործելաոճն է փաստի առաջ կանգնեցնելը: Բայց հետագայում այդ նշանակման հետ կապված անձամբ ես պատրաստվում եմ իրավական գործընթաց սկսել եւ բողոքարկել դատական կարգով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ