25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր հասարակությունը ծանր թմբիրի մեջ է․ Սոֆյա Հովսեփյան

Երբևէ մտածե՞լ եք 1999-2002թ. ծնված սերունդի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հաճախ եմ մտածում ու հասկանում, որ մեր հասարակությունը ծանր թմբիրի մեջ է։

Տղաների մի մասը զոհվեցին, իսկ մյուս մասը կամ բանակում են կամ կամաց֊կամաց զորացրվում են։ Մենք որպես հասարակություն պատրա՞ստ ենք պատշաճ դիմավորելու 44 օր ամեն ինչ տեսած, ակամայից միանգամից հասունացած էս երիտասարդներին։

Այն, որ պետությունը պատրաստ չէ և պատրաստակամություն չի էլ հայտնում, սա տեսանելի է։ Պատճառները որքան օբյեկտիվ են, նույնքան սուբյեկտիվ։

Իսկ հասարակությո՞ւնը…

Զորացրվածները այլ աշխարահայացքով ու կյանքի հանդեպ այլ պատկերացումներով են վերադառնում հասարակություն, իսկ հասարակությունը իր հունով ընկած, քաղաքականացված, չի էլ նկատում, որ երկու տարի առաջ բանակ ուղարկված ժպտերես պատանին վերադարձել է հասուն, շատ լուրջ, բայց միևնույն ժամանակ կորստի ու ցավի մեծ զգացումով, վերադարձել է իր հետ հաց կիսած, սահման պահած ընկերոջ կարոտով, անզորության զգացումով, որ ոչինչ չի կարողացել անել ընկերոջը փրկելու համար կամ ինչպես հաճախ է լինում «ինչո՞ւ հենց ինքը և ոչ ես» արտահայտությունը հաճախ մտքում պտտելով։

Չզորացրվածն էլ իր խնդիրն ունի, նոր կազմ, նոր անբարենպաստ պայմաններ, ամեն օր լարվածության ու անորոշության մեջ, օր շուտ տան տաքուկ անկյունուն՝ ապահով մի տեղ հասնելու սպասումով, նոր նպատակների սահմանման կարևորության փնտրթուկով և այլն, և այլն…

Շատ երկար կարելի է նկարագրել հոգեվիճակը, բայց դրանից իրենց կյանքում բան չի փոխվի, քանի դեռ մենք որպես պետություն և հասարակություն չենք մտորել ստեղծելու պայմաններ,որտեղ վերադարձից հետո կլինեն ապահով,հոգատար միջավայրում, պաշտպանված ու կարևորված։

Չեմ բացառում նաև, որ շատերը վերադառնան երկիրը լքելու անհագ ցանկությամբ, որպեսզի չառնչվեն անառողջ հասարակության,դառը իրականության, իրականությունից կտրված հարևանի, ընկերոջ շիրիմի և իր անսպասելի «անկարողության» հետ։

Իսկ աղջիկների վիճակն էլ իր հերթին է ծանր . մեկը կորցրեց իր սիրելիին, մյուսը կորցրեց թաքուն երազելու հույսը, որ դասընկերը կամ հարևանը կամ էլ թաղեցին մի օր կգա բանակից ու իրեն ուշադրություն կդարձնի կամ կգնահատի երկու տարում իր փոփոխված տեսքն ու գեղեցկացած ու նրբացած դիմագծերը։

Սրան էլ հասարակությունը պատրաստ չէ ու չի էլ մտածել պատրաստվելու մասին և չի էլ կարևորել,որ իր դերը շատ մեծ է այս երիտասարդների հոգևոր առողջացման, ֆիզիկական գոյության և ապագայի նկատմամբ հավատի, հույսի ստեղծման գործում…

Գրեցի սա հուսալով, որ շատերդ կկարդաք ու կմտածեք թե ի՞նչ անել, ինչպե՞ս անել…

Թերևս այս հարցերի շուրջ մտածելն էլ արդեն գործի կեսն է և հոգատար հանրության ստեղծման ճանապարհ:

Բարի լույս, մարդի՛կ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ