02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Գոնե կրթության ու մտածումնեի որակի մասին թող խոսեն բարոյական իրավունք ունեցողները․ Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Աշխուժացել են ընտանիքում բռնության թեմաները արհեստական թեժացնող «իրավապաշտպանները»՝ ոգևորված ներկայիս իշխանությունների կողմից Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելու փաստով և, բնականաբար, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հեռանկարով: Դարձյալ հիշեցնեմ՝
– Լանզարոտեի և Ստամբուլյան կոնվենցիաները բացարձակապես կապ չունեն ընտանիքում բռնության կանխարգելման հետ, դրանց բուն նպատակը երեխաների անաղարտ հոգին նպատակասլաց պղտորելն ու համասեռամոլներին ընտանիք կազմելու և երեխաներ որդեգրելու թվացյալ, տարրական քաղաքակրթության հետ աղերսներ չունեցող իրավունքների, ինչպես նաև Երկրի ազգային ու հոգևոր արժեքները նրբորեն ոչնչացնելու համար պայքարն է, ինչը պետության հիմքերի և անվտանգության ավերման զորեղ միջոց է: Մենք դրա դաժան հետևանքնեի ականատեսն ենք: Ներկայիս օրենսդրությունը լիարժեք հնարավորություն է ընձեռում պատժելու իր կնոջ կամ երեխայի վրա ձեռք բարձրացրած ցանկացած մեկին, և եթե չեն պատժվում, պարզեք ինչո՞ւ, ոչ թե թողեք շարունակեն իրենց բռնությունները, իսկ այդ ընթացքում դուք մեզ համասեռամոլների «դառը կյանքից» լոլոներ պատմեք: Մեր Երկրում պետք է գործի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, ուստի համասեռամոլ լինելը կամ դրանց «անշահախնդիր» պաշտպանելը չպետք է ընկալվի, իբրև արտոնյալ դասի ցուցիչ:
Պատերազմի ընթացքում և հետպտերազմյան խայտառակ փուլում քարոզիչնեը մի պահ դադար էին առել, հիմա իրենց թվում է, թե եկել է բաղձալի պահը, սակայն չարաչար սխալվում են, չենք թողնի, ինչքան էլ շատ լինեն թուրքական ծրագրով ուղղորդված ճնշումները: Առանց այդ էլ հաջողվել է աղտոտել դպրոցական ծրագրերը: Ի դեպ, տեղյա՞կ եք, որ Թուրքիան չեղարկեց Ստամբուլյան կոնվենցիան:
Հ.Գ. Այն դատարկաբանությունները, թե իբր «ստամբուլյան» բառն է մեզ մոտ ասոցիացիաներ առաջացնում, կամ դեռ քարանձավային մտածումների մակարդակն է իշխում, նկատեմ, որ գոնե կրթության ու մտածումնեի որակի մասին թող խոսեն բարոյական իրավունք ունեցողները, առայժմ՝ այսքանը ….

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ