15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար դատել հայ գերիներին. քրգործով նյութերն ուղարկվել են Գյանջայի դատարան

Ադրբեջանը, խախտելով բոլոր մարդասիրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի դատական գործընթացները հայ ռազմագերիների նկատմամբ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ավարտվել է Հայաստանի երկու քաղաքացիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրգործի նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։ ՀՀ երկու քաղաքացիներին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.3 […]

Օլիգարխները թալանում են. բենզինի գինը հարևան Վրաստանում 480 դրամ է, իսկ մեզ մոտ՝ 520 դրամ. Պարսյան

Նույնիսկ այս ճգնաժամային օրերին իշխանություններին սպասարկող օլիգարխները թալանում են մեր ժողովրդին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Գործող իշխանությունները շատ են սիրում կրկնել, որ երկիրը թույլ է, քանի որ նախկինում թալանել են հասարակությունը, բանակը։ Թալանը շարունակվում է նաև հիմա․ բենզինի գինը […]

Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության սրումն անընդունելի է. Ֆրանկ Փալոն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայով պայմանավորված Հայաստանի դեմ բռնությունների աճի առնչությամբ:  «Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության սրումն անընդունելի է: Հայաստանի դեմ մահացու բռնությունների այս աճը կշարունակվի, քանի դեռ ԱՄՆ պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը չեն ձեռնարկել անհապաղ և վճռական դիվանագիտական գործողություններ: Պնդումները, թե երկու […]

Ադրբեջանը հայտնում է 10 վիրավորի և 7 զինվորի մահվան մասին, այդ թվում՝ մեկ սպայի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 16-ին Հայաստանի զինված ուժերի հետ մարտերի հետևանքով 7 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։ Նրանց թվում է մեկ սպա։   Բացի այդ, վիրավորվել է 10 զինծառայող։   Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների հետևանքով հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող։

Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանական ուժեր են բերվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանական ուժեր են բերվում: Նշենք, որ այսօր Հայաստանի խորհրդարանը քննարկում է 2022 թվականի բյուջեի նախագիծը: news.am  

«Ինձ հանդիպեց մի տղամարդ. ասում է՝ տղաս ծառայում է, իսկ նրան արգելում են կրակել իր վրա հարձակվող ադրբեջանցու ուղղությամբ…». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սա կոչվում է ՍՈՂԱՑՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ, երբ թշնամին աստիճանաբար փոքր տեղային մարտեր է կազմակերպում և աստիճանաբար առաջ գալիս։ 2021-ի մայիսին թշնամուն հաջողվեց 2կմ առաջ գալ Սյունիքի Իշխանասարի Սև լճի հատվածում։ Հայկական բանակը նահանջի հրաման ստացավ, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը չի կռվելու այդ տարածքի համար։ Փաստացի ներքին համաձայնություն […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 55 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք

Նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 895 դեպք, որոնցից 298 492-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 856 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 10 870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 982 նոր դեպք: Ունենք 1153 առողջացած, 46 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի […]

Հայկական կողմն ունի առնվազն 2 մարտական դիրքի կորուստ․ Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում․ «Ռազմինֆո»

«Ռազմինֆո»-ն գրում է․ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ արևելյան ուղղությամբ կիրառելով հրետանի և զրահատեխնիկա։ Հայկական կողմի կորուստների մասին պաշտոնական և իշխանամետ աղբյուրները տարբեր տեղեկություններ են տալիս։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է միայն 1 զոհվածի անուն*` նշելով, որ տվյալները ճշտվում են։ Մինչ այդ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր առնվազն 15 զոհի մասին։ *Զոհվածը 1991 թվականին ծնված պայմանագրային […]

Արայիկ Հարությունյանը՝ փոխվարչապետ. «Ժողովուրդ»

Մինչ Հայաստանի տարբեր մարզերում իրավիճակը լարված է, եւ հակառակորդն ամեն պահի սահմանին նոր սադրանք է հրահրում սեփական նկրտումներն օր առաջ կյանքի կոչելու համար, հայրենի իշխանությունը մտածում է՝ ինչպես լրացնել թափուր մնացած պաշտոնները։ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո իշխանականները գցում-բռնում են՝ ում ընծայել փոխվարչապետի աթոռը։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի