15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Սա լոխի տրամաբանություն է, երկրի ղեկավարը հասարակ բան չի հասկանում». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանության տարբեր ներկայացուցիչների այն հայտարարություններին, ըստ որոնց՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը տնտեսության համար առաջընթաց կապահովի։ «Ոչ մի ապաշրջափակում չի լինելու, բացելու են՝ փակեն, բացելու են՝ փակեն, որովհետև թուրքերը գիտեն, թե ինչ են ուզում, ուզում են այս պետությանը խեղդել»,- նշեց Հրանտ Բագրատյանը։ Հարցին՝ Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից […]

Դուք հոգեբանորեն առո՞ղջ եք, ձեզ մի տարի առաջ ո՞ր պահը պարզ չէր. Էլիբեգովա

Դուք առհասարակ հոգեբանորեն առո՞ղջ եք, երբ ասում եք պետք է գնալ Ադրբեջանին և Թուրքիային հարցնել՝ արդյոք ուզու՞մ են մեզ ցեղասպանել, ձեզ մեկ տարի առաջ ո՞ր պահը պարզ չէր, ի՞նչը մութ մնաց. Այս մասին «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ դիմելով իշխանությանը։ Էլիբեգովան հիշեցրեց, որ Թուրքիան ադրբեջանական բանակին էր աջակցում, վարձկաններ տեղափոխում […]

«Հայաստանը դավաճանվել է շատ կոնկրետ փուլերում ». Աննա Մկրտչյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը կարելի է վերնագրել՝ հազարավոր փաստեր՝ ինչպես ավերել պետությունը: Պատգամավորը կարծիք է հայտնում, որ Փաշինյանը այն մարդը չէ, որը կարող է Հայաստանի շահերը ներկայացնել բանակցությունների ժամանակ: TV 5

Մեր եռագույն դրոշների, զոհված եւ զոհվող տղերքի արյան տակ ես խեղդվելու. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թրքաբարո, թրքահաճո, թրքաստրուկ, թրքահոտ,թրքավախկոտ,թրքահպատակ,թրքացած…կա այսպիսի մեկ մարդ եւ դա դու ես: Հայ ժողովուրդը, հայ մարդը այդպիսին չի եղել եւ չի լինելու …Թուրքական ագիտ֊պրոպագանդատ քեզ ավելի զզվելի դարձրեց……. Մեր եռագույն դրոշների, զոհված եւ զոհվող տղերքի արյան տակ ես խեղդվելու….. Արցախի եւ Սյունիքի կորցրած հողերը գլխիդ….Անհայրենիք […]

Ռուսաստանը Հայաստանից միջնորդություն է ստացել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից միջնորդություն է ստացել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար և պատրաստ է նման օգնություն ցուցաբերել, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի միջև միջնորդության համար: Ռուսաստանը շահագրգռված է, ինչպես գիտեք, և ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մեր երկիրը […]

Ինքը կրկին ստում է, իսկ ես կխոսեմ փաստերով

Իր առցանց ասուլիսում պատասխանելով այն մեղադրանքներին, որ ինքն իր հայտարարություններով պատերազմ է բերել Արցախ, Նիկոլ Փաշինյանը հետեւյալ հայտարարությունն արեց․ «Այ, էսինչ հայտարարությունն արեց, դրա համար էլ պատերազմ եղավ, բա, կներեք, 2016 թվականին ո՞վ ինչ հայտարարություն էր արել, որ պատերազմ եղավ։ Ասում են՝ այ, սխալ հայտարարություն արեց, ասաց, որ Ղարաբաղը բանակցային սեղան պիտի վերադառնա, դրա համար […]

Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջները. Հայտարարություն

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծ։ Հայտարարության նախագիծն ընթերցեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը. Դատապարտում է ա) Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, […]

Առանց պետության թույլտվության անհնար է Pegasus ծրագրով գաղտնալսում իրականացնել. Վանեցյան

Ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ իմ հեռախոսը վարակված է Pegasus ծրագրով։ Դեռևս սեպտեմբեր-հոկտեմբերին միջազգային որակավորում ունեցող ՏՏ անվտանգության մասնագետներ իրականացրել են իմ հեռախոսի փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իմ հեռախոսի մեջ տեղադրված է այդ տխրահռչակ ծրագիրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Բայց քանի դեռ չունեինք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի