14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարդենիս-Երևան ճանապարհը փակած քաղաքացիները խոչընդոտել են վիրավոր զինծառայողի տեղափոխումը Երևան․ ՊՆ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։ ՊՆ-ից հայտնում են, որ նույն օրը՝ երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 347, մահվան՝ 20 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 347 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 115: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 7767 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս […]

Հակոբ Սիմիդյանը նախարար է նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ Սիմիդյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար», – նշված է հրամանագրում։ Սիմիդյանը մինչ այս զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։

Ես հող ծախող չեմ, Կարող ա՞ գիտեք ես Նիկոլն եմ․ «Հրապարակ»

«Դրսից Հայաստան ժամանած երիտասարդ բիզնեսմենները որոշել են մարզերից մեկում ջերմոցներ դնել՝ բավականին մեծ տարածքի վրա, եւ սկսել են գյուղացիների հետ բանակցել՝ նրանց հողերը գնելու համար։ Ոմանք հեշտ համաձայնել են, քանի որ այդ հողերը գրեթե չեն մշակում, մյուսները չեմուչում են արել, հետո համաձայնել, երրորդները մեծ թվեր են կրակել, հիմնականում՝ ստացել։ Սակայն բանն այն է, որ եթե […]

Կադրային ռակիրովկաներ կառավարությունում. «Հրապարակ»

«Երեկ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Լուր ստացանք, որ այդ պաշտոնում կնշանակվի Հակոբ Սիմիդյանը, որն ազատվեց վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանն էլ երեկ ազատվեց պաշտոնից։ Նրա պաշտոնանկության մասին վերջին շրջանում հաճախ էր գրվում։ Թեեւ արտաքուստ Ռոմանոս Պետրոսյանի ազատման պատճառը ՏԻՄ ընտրություններն են, […]

Ինչով է պայմանավորված Մուրադովի՝ Հայաստանում երկարատև վերջին այցը. «Հրապարակ»

«Նախօրեին Երեւան ժամանած դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչների թվում, մեր տեղեկություններով, եղել են ՌԴ պաշտպանության երկու փոխնախարարներ։ Նրանց «Էրեբունի» ռազմական օդանավակայանում դիմավորել է Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն էլ ղեկավարելու է այս հանձնաժողովի՝ ռուսական մասի աշխատանքները։ Երեւան ժամանելուն պես նրանք ուղեւորվել են Ստեփանակերտ, հանդիպել խաղաղապահ զորքերի ու նրանց հրամանատարության հետ։ […]

«Այդպես հոխորտացող ես, գնա՝ Ալիևի առջև հոխորտա». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

«Նախկինների թողած բանակցային ժառանգությունը շատ հստակ է, ժողովրդի համար հասկանալի լեզվով ասեմ՝ 2016թ. հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը, Իլհամ Ալիևը բառացի ասել է՝ փակ դռների հետևում իմ վրա կա անասելի ճնշում՝ ճանաչելու Արցախի անկախությունը: Այս մի նախադասության մեջ Իլհամ Ալիևը՝ Նիկոլի կիրթ և կառուցողական գործընկերը, տվել է Սերժ Սարգսյանի՝ բանակցային բովանդակության ժառանգությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման […]

Նիկոլը հրաժարվում է ոչ միայն Արցախից, այլև Հայոց ցեղասպանության հարցից․ Արմեն Աշոտյան

«Հայաստանի Հանրապետության ԱԳՆ» կոչվող, իսկ իրականում 2018-ից առ այսօր թրքահպատակ եւ ադրբեջանատակ հողատուին սպասարկող սույն հիմնարկն այսօր անդրադարձել է Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Հայտարարության տեքստին վերաբերող 3 հիմնական փաստ նշեմ, որ կասկածողների համար պարզ լինի, որ սրիկան ոչ միայն Արցախից է հրաժարվում, այլեւ Հայոց ցեղասպանության հարցից։ […]

Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ը ձերբակալված են

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ «Նրանք այս պահին ձերբակալված են և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում», – նշեց Թադևոսյանը։ Վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի