24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչ արեց Շուշանը դաշնակցականներին. Երկիր

Հանրապետականին անդամագրված եւ համամասնական ցուցակում իր տեղն ապահոված երգչուհի Շուշան Պետրոսյանը Դաշնակցությանը նվիրված բազմաթիվ երգերի կատարում ունի: “Երկիր” օրաթերթը գրում է, որ ՀՌԱՀ-ը երեկ հրապարակել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հավասար պայմաններ ապահովելու մեթոդաբանությունը, ըստ որի, ի թիվս այլ կետերի, դիտարկվելու է նաեւ “տեսահոլովակներում, որոնք նվիրված չեն ընտրությունների լուսաբանմանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու հանգամանքի առկայությունը” (4-րդ կետ, […]

ՀՅԴ-ի ցուցակները` շաբաթ օրը. Առավոտ

Առաջիկա շաբաթ օրը Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի նիստում  ի շարս այլ հարցերի, քննարկելու է նաեւ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող, այդ թվում՝ նաեւ կուսակցության համամասնական ցուցակի ու նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների հարցը: Այս մասին գրում է “Առավոտ”-ը: Թերթի հարցին ի պատասխան՝ ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանն ասաց, թե մինչ այժմ տեղի ունեցած նիստերում […]

Արդյոք ովքեր են, ինչ կտրիճներ են. Հայացք

Ըստ “Հայացք”-ի, 2007 թ. Սեպտեմբերի  21-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում ընդդիմությունը նշում էր Անկախության օրը: Նույն օրը նույն տոնը նույն ժամերին ՀՀ նախագահն էր նշում քաղաքական էլիտայի հետ: Նախագահի միջոցառումից միայն երկու հոգի, միմիայն երկու հոգի համարձակվեցին գնալ ու միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցառմանը, որտեղ, փաստորեն, ապագա ՀԱԿ-ականներն էին : “Եվ ովքե՞ր էին այդ “պլոճիկով” […]

Չի բացառվում, որ Թամամյանը ազատ արձակվի. Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մինչեւ Աժ ընտրությունները կարող է ազատ արձակվել դատարանի դահլիճից:  Այս  մասին ենթադրում է “Հայկական ժամանակ”-ը: “Համենայնդեպս, սրա մասին հուշում են երեկ դատարանում տեղի ունեցած իրադարձությունները: Թամամյանը եւ գործով մյուս ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել եւ միջնորդել արագացված դատաքննության կարգ կիրառել: Հենց երեկվա ընթացքում, այսպիսով, […]

“Շանթ”-ը խաբո՞ւմ է դերասաններին. Ավանգարդ

“Շանթ” հեռուստաընկերության տարբեր սերիալներում նկարահանված դերասանների մեծ մասը հեռացել է` դժգոհություններ ունենալով վարձատրությունից: “Շանթում” միշտ էլ դերասաններին դիտարկել են որպես էժան աշխատուժ եւ նկարահանման օրը սահմանելով 10 հազար  դրամ` աշխատեցրել միայն իրենց հարմար ձեւերով ու սկզբունքներով: Ըստ “Ավանգարդ”-ի, օրերս էլ մի նոր սկանդալ էր հասունացել հեռուստաընկերությունում. սերիալների դերասանախմբին աշխատեցնելով չափազանց ցածր վարձավճարներով` ընկերությունը չի վճարել […]

Սաթիկ Սեյրանյանը “Ազատ դեմոկրատնե՞ր”-ում

“168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը վաղը` մարտի 16-ին հրավիրված է եւ մասնակցելու է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության համագումարին: Henaran.am-ի դիտարկմանը, թե ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակում` Սեյրանյանը ասաց. “Կուսակցության գաղափարախոսությանը դեմ չեմ, նաեւ մարդկային ջերմ հարաբերություններ ունեմ նրանց հետ, բայց չեմ կարող ասել ընդգրկված եմ, թե չէ: Դա նրանց որոշելիքն է”: Փոխարենը նա […]

Հայ տղամարդիկ ժլատ չեն, բայց կեղծավոր են. հետաքրքիր մանրամասներ “Փարիզյան սուրճի” նախկին տիրուհուց /վիդեո/

“Փարիզյան սուրճի” նախկին տիրուհի Աշխեն Վալերի Գործունյանն իր սրճարանը վաճառելուց հետո էլ մեծ սիրով  որպես այցելու մտնում է սրճարան: Ճիշտ է, մինչեւ վաճառքը ահավոր սթրեսի մեջ էր, ի վերջո 16 տարվա բիզնես թողնել եւ հեռանալ ծանր է:  “Չեմ ամաչի կասեմ նույնիսկ հոգեբանի ծառայությունից եմ օգտվել, բայց ի վերջո ամեն ինչ բարեհաջող ավարտվեց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցավակցական նամակ է հղել Բելգիայի Սենատի նախագահին

  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի  վթարի կապակցությամբ  ցավակցական նամակ է ուղարկել Բելգիայի Սենատի նախագահ տիկին Սաբին դը Բեթյունին: Նամակում ասված է. “Մեծարգո տիկին նախագահ, Ցավով տեղեկացանք Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի  վթարի մասին, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Ձեր երկրի համար դժվարին այս պահին Հայաստանի Ազգային […]

Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միամսյակը

Մարտի 15-ին Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միամսյակը: ՀՀ Արտաքին գործերի նախարարության  համակարգմամբ, ՀՀ Մշակույթի, Կրթության եւ գիտության նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի համայնքների միության, Հայաստանում Ֆրանսիայի, Կանադայի, Եգիպտոսի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների, Հայաստանի մի շարք համալսարանների եւ ոչ կառավարական կազմակերպությունների աջակցությամբ մշակվել է միջոցառումների ծրագիր: Մարտի 15-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի