09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անձնագրային ծառայությունը որոշում է, որ այսուհետ դուք մարդ չեք, այլ պրեժևալսկու ձի

Արման Աբովյանը անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկման փաստին, գրում է. ՀՀ Սահմանադրական դատարանը ( ավելի ճիշտ այսուհետ, այսպես կոչված ՍԴ ն)որոշում է կայացրել Հայաստանի Անկախության հռչակագրում Արցախի վերաբերյալ կետը ոչ իրավաչափ ճանաչելու մասին: Սրանով տրվել է Հայաստանը “արևմտյան ադրբեջան” դարձնելու մեկնարկը, և եթե դուք դա դեռ չեք հասկացել, ապա կամ դուք շատ եք […]

ՍԴ շենքում նստող մարդիկ, եթե Նիկոլն ու նրան ասողներն ուզեն, մի օր կարող են թուղթ ստորագրել, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս ակտուալ չէ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. Սահմանադրական դատարանի կազմաքանդումն ավարտվել է դեռ 2020 թվականի պատերազմից առաջ։ Մոտավորապես Ադրբեջանին Բայրակթարների մատակարարմանը զուգահեռ։ Ուստի ՍԴ գոյություն չունի։ Իսկ ՍԴ շենքում նստող մարդիկ, եթե Նիկոլն ու նրան ասողներն ուզեն, մի օր կարող են թուղթ ստորագրել, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս ակտուալ չէ։ Ընդ որում, չի բացառվում, որ նրանք ճիշտ արձանագրում կատարեն։  

Մարդկանց ստրկության մեջ են պահել

Հարկադիր աշխատանքի խնդիրներով զբաղվող «Այլընտրանք» շարժումը ցնցող հայտարարություն է տարածել. Տուլայի մերձակայքի ագարակներից մեկի տերերը առնվազն տասը մարդու պահում էին ստրկության մեջ, որոնց հրապուրել էին զբաղվելու միանգամվա աշխատանքով: «Օրինակ՝ Անատոլիին առաջարկել են 3000 ռուբլով սեխ բեռնել, իսկ Ալեքսանդրին՝ 2000 ռուբլով կարտոֆիլ։ Արդյունքում բոլոր ապագա այգու աշխատողները բերվել են Տուլայի շրջան»,-նշել են շարժման ներկայացուցիչները։ Կազմակերպության տվյալներով՝ […]

Ով է հաջորդը

«Փաստ»-ը գրում է.  «Ինչպես հայտնի է, քպական պատգամավորները ներքին ստորագրահավաք են սկսել, որպեսզի հասնեն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությանը: Սա հաստատել են նաև իրենք՝ քպականները: Մեր ունեցած տեղեկություններով, սա «այսբերգի» միայն երևացող կողմն է: Բանն այն է, որ, ինչպես փոխանցում են ՔՊ-ի մեր աղբյուրները, ՔՊ խմբակցության մեջ կա մի «խմբակ», որը, ուժային որոշակի կառույցների հետ […]

Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության շուրջ ՔՊ-ում նոր ինտրիգ է զարգանում

«Ժողովուրդ»-ը գրում է. «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության շուրջ ՔՊ-ում նոր խմորումներ են տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են իրականացնում Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար, սակայն 71 պատգամավորներից 27-ն է միայն միացել նախաձեռնությանը։ Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Գրիգոր Մինասյանի դեմ այս արշավի կազմակերպիչն է ՔՊ-ական Արփի Դավոյանը՝ […]

Մոտ 1 միլիոն դոլար` «Երեւան կլասիկ ֆեստ»-ին

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը միջոցառման համար ավելի շատ գումար է ծախսել, քան Երեւանում նոր ծառերի տեղադրման համար։ Սեպտեմբերի 17-24-ը բացօթյա ձեւաչափով Թումանյանի անվան այգում կայացավ «Երեւան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երեւանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի լավագույն եւ ճանաչված նվագախմբերը: Հայաստանյան երաժշտախմբերի հետ նույն հարթակում հանդես եկան Միլանի Լա […]

Ինչու է իշխանությունը Սամվել Բաբայանին նորից խաղի մեջ մտցրել

«Հրապարակ»-ը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունը նորից խաղի մեջ է մտցրել, որ վերջնականապես փակի Արցախի թեման։ Դեռ շաբաթներ առաջ Ալեն Սիմոնյանն ակնարկեց, որ պետք է վերանայել Արցախի ներկայացուցչության հարցը։ Ըստ լուրերի, արցախահայության շրջանում ուզում են խժդժություններ առաջացնել, ապա այդ հիմքով շենքը հետ վերցնել Արցախի իշխանություններից։ Բաբայանի մոտ 2 […]

Նախագահը հեծանիվից ընկել է և կոտրել ձեռքը

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հեծանիվից ընկնելու հետևանքով կոտրել է աջ ձեռքի դաստակը և ձախ ձեռքի մատը։ «Հեծանվավազքի սեզոնն ավարտված է… շատ շնորհակալություն վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցի թիմին՝ ոչ շատ խելացի հիվանդին օգնելու համար», – կատակով ասել է երկրի ղեկավարը։ Ռինկևիչսի հասարակայնության հետ կապերի խորհրդական Մարտինս Դրեգերիսը հավելել է, որ վնասվածքը չի ազդի պետության ղեկավարի աշխատանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի