28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Եվրո-2024. Իսպանիան կամային հաղթանակով նվաճեց եզրափակիչի ուղեգիրը /Տեսանյութ/

Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում եւ 12 տարի անց դարձյալ կխաղա տիտղոսի համար։ 9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որին գոլային փոխանցում կատարեց ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխված 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։ 21-րդ րոպեին աչքի ընկավ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը, որը […]

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վաշինգտոնում՝ ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման ժամանակ։ «Այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն է՝ քննարկելու խաղաղության շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Դատելով շփումներից, այդ թվում՝ վերջին շաբաթների քննարկումներից, ես կարծում եմ, որ կողմերը մոտ են խաղաղության շուրջ համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները վճռականորեն […]

Այսօրվանից փակվել է Կիրանցով անցնող միջպետական ճանապարհը

ՖԲ օգտատեր Կարեն Ղազարյանը գրառում է արել. «Միջպետական, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը այսօրվանից Կիրանցի հատվածում փակվեց, շրջանցիկ ճանապարհը Աճարկուտըով է անցնում, իսկ Կիրանցում կամուրջը և ճանապարհի մի հատվածը թշնամուն հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տանում։ Հգ. Հայրենիքը մաս-մաս վճարեցին, մի օր էլ հերթը Աճարկուտի կհասնի»։  

Տեղումները կշարունակվեն

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Երևան քաղաքում հուլիսի 10-14-ին գիշերը և կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում հուլիսի 10–ի ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25….+27 աստիճան։ […]

Իշխանությունները ՌԴ-ի հետ 65 մլն դոլարի պայմանագիր են կնքել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ՀԱԷԿ-ը պետք է փակվի, որպեսզի Արեւմուտքը սկսի նոր ատոմակայան կառուցել: Ահա կոնկրետ ձեւակերպումը. «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»։ Սակայն պարզվում […]

Բագրատ Սրբազանը չի սպասելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը աշնանը մեծ թափով կվերսկսի փողոցային պայքարը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից սկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները։ Սրբազանն այս օրերին շարժման ձևաչափի և անելիքների հետ կապված հարցեր քննարկելու համար ակտիվորեն հանդիպումներ, քննարկումներ է ծավալում քաղաքական տարբեր ուժերի և այլ ոլորտների […]

Ալեն Սիմոնյանը հայտնվել է Ռուսաստանի անցանկալի հյուրերի ցանկում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։ Նրա նորանշանակ օգնական Մովսես Հարությունյանը հարցին, թե որն է չմեկնելու պատճառը, ասաց․ «ԱԺ արտահերթ նիստը»։ Արտահերթը գումարվելու է հուլիսի 11-ին, սակայն այն կարող էին փոխխոսնակները վարել: Մենք Ալեն Սիմոնյանի խոսնակին այս դիտարկումն ուղղեցինք, նա ասաց, որ հավելյալ մեկնաբանություն […]

Պետական ռեսուրսների վատնում ՝ «փիառ» նպատակներով

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ հրապարակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների դատավճիռը։ 2018-ին հարուցված գործի դատաքննությունը սկսվել էր 2020-ին եւ ավարտվեց ոչնչով: Դատարանը Երանոսյանին մեղավոր ճանաչեց եւ պատիժ նշանակեց 5 տարի ազատազրկում, սակայն հոդվածների մի մասը համաներման տակ ընկավ, մյուսներով վաղեմության ժամկետն էր ավարտվել, ուստի պատիժ չի […]

Նոր սկանդալային բացահայտումներ. Փաշինյանը պաշտոնանկ կանի Ավինյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանի շուրջ օղակն առաջիկայում կսեղմվի։ Իշխանական կուլիսներում կարծում են, որ պաշտոնավարման 1 տարին լրանալուն պես Փաշինյանն ավագանու միջոցով կազմակերպելու է նրան անվստահություն հայտնելու գործընթաց եւ քաղաքապետ է կարգելու առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, ով, ի տարբերություն Ավինյանի, կառավարվում է իր կողմից։ Թե ինչով է Ավինյանն արժանացել այդ անբարեհաճությանը, ՔՊ-ում չգիտեն, ասում […]

Ինչպես է ՀՀ ֆինանսների նախարարը մեկ տարում մարել 1 մլն դոլար վարկը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ համաձայն 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի։ Մինչեւ նախարար դառնալը նա եղել է ֆինանսների նախարարի տեղակալ, Ասիական զարգացման բանկի տնօրենի խորհրդական, 2018-2019 թվականներին վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։ Համաձայն կառավարության կայքի՝ Հովհաննիսյանը 2015 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի