24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեկ գիշերում 12 պաղեստինցի է զոհվել Գազայի տարածքում /վիդեո/

Իսրայելական ռազմաօդային ուժերի ավիահարվածից Գազայի տարածքում  12 մարդ է զոհվել, հաղորդում է պաղեստինյան “Maan” գործակալությունը: Ընդհանուր առմամբ Գազայի տարածքում զոհվածների թիվը հասել է 82-ի: Նոյեմբերի 19-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է իրականացրել: Իսկ կեսգիշերին ռազմաօդային ուժերն ավտոմեքենա են ոչնչացրել Գազայի հարավում, որի հետեւանքով 2 մարդ է զոհվել: Այնուհետեւ նրանք կրակահերթ են արձակել Գազայի […]

Մոտ երեք մլն դրամի վնաս շրջակա միջավայրին

Կապանի “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲ ընկերությունը շրջակա միջավայրին հասցրել է  2 մլն 888 հազար դրամի վնաս: Այս գումարը հաշվարկել է ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը: Նշենք, որ անցած հինգշաբթի օրը ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբար տանող խողովակաշարը վթարվել էր: Արդյունքում պոչամբար հոսող թափոնների արտահոսք է եղել մերձակա ճանապարհ եւ ասֆալտապատ տարածքին հարող հողատարածք: […]

Ախպեր, բայց դու ջոկե՞լ ես … ‘Լոռի’ պանիրն ու լոռեցի վարչապետը

Բլոգեր Տիգրան Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր և տաքսու վարորդի զրույցը, որտեղ վարորդը իր մեկնաբանություններն է տվել պանրի շուկայում կատարված վերջին դեպքերին: ‘Ես գիտեի՝ մեր տաքսիստները քաղաքետ են, պարզվեց նաև՝ տնտեսագետ մեռնում են: Երեկվա տաքսիստի հետ զրույցից (ոճը պահպանված ա): – Ախպեր, բայց դու ջոկե՞լ ես էս պանրի մոմենտով ինչ ա կատարվում: – […]

Պատահական ամուսնությունների ու ամուսնալուծությունների թիրախում /վիդեո/

Գյումրու անօթևան և  սոցիալապես առավել խոցելի ընտանիքներ ՛՛Շիրակ կենտրոնի՛՛ ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ այդ  ընտանիքներում անհամեմատ մեծ թիվ են կազմում զավակների վաղ և պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները: Այդպիսի շատ ընտանիքներում հանդիպում են  բավական երիտասարդ տարիքում առանց պետական ձևակերպման ամուսնացած և բաժանված աղջիկների: Բազմաթիվ են նաև այն միայնակ մայրերը, որոնց երեխաներին հայրություն […]

Datalex-ում “բանդա”-ի նիստի մասին ծանուցում չկա

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր  շարունակվելու է  հայտնի  “Բանդա”-ի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Նշենք, որ նոյեմբերի 12-ին նշանակված դատական նիստը չկայացավ […]

Դաժան սպանություն Վանաձորում

Վանաձորի Նարեկացի փողոցի 24/1 հասցեում գտնվող վագոն- տնակում քույրը դանակահարելով հարազատ եղբորը` սպանել է նրան:  Նախնական վարկածով, սպանությանը նախորդել է վիճաբանությունը: Ժամը 21.30–ին, ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված հասցեում դիակ կա: Սպանվածը 45-ամյա Գարեգին Ավետիսյանն է: Քույրը` 38-ամյա Տարոնուհի Ավետիսյանը, ով կատարել է սպանությունը, ներկայումս գտնվում է ոստիկանության Վանաձորի բաժնում: Սպանության գործիք […]

Իմ համերգը քո համերգին վնաս չի

Նոյեմբերի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ ուսանողության համար երգեց Հարութ Փամբուկչյանը: Շաբաթ օրը, նոյեմբերի 17- ին նույն տեղում ուսանողներին շնորհավորում էր ԲՀԿ-ն` հայ էստրադայի ներկայացուցիչների կատարմամբ: Բայց ուսանողների մի մասին չէր հաջողվել մտնել ներս: “Հարութի համերգը նորմալ էին կազմակերպել, էսօր չնայած կես ժամ շուտ էինք գնացել, բայց ներս […]

Վթար Վանաձորում, կան տուժածներ

Նոյեմբերի 17-ին ժամը 21:30ի սահմաններում Վանաձորի Նարեկացի փողոցում միմյանց են բախվել վրացական համարանիշերով “Օպել”-ն ու  “Վազ 2106” -ը: Վթարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել  “Օպել”-ի վարորդը 1985 թ ծնված Վլադիմիր Սուքիասյանը եւ  ուղեւորը, նրանց վիճակն այժմ բավարար է, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում: Ուղեւորը անչափահաս է, այլ տվյալներ չհաջողվեց ճշտել: Ինչպես տեղեկացնում է […]

Լրագրողներին մոռացել էին…./վիդեո/

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ պաշտպանության նախարարության եւ “Մայքրոսոֆթ” ինովացիոն կենտրոնի աջակցությամբ շաբաթ օրը Արզնիի օդանավակայանում կազմակերպել էր  ArmRobotics փառատոն-մրցույթը: Երեք օր առաջ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի  մրցույթը լուսաբանող լրագրողները, առավոտյան ժամը  10–ին լինեն Թամանյանի արձանի դիմաց: Առավոտյան լրագրողները հավաքվել էին, բայց չգիտես ինչու մեքենա չկար: Անկեղծ ասած, գործընկերներս զարմացան, քանի որ Պաշտպանության […]

Ուսանողներին շնորհավորել է նախարարը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորական ուղերձ է հղել բոլոր ուսանողներին.” Հարգելի ուսանողներ, այսօր՝ նոյեմբերի 17-ը, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում նշվում է որպես ուսանողների միջազգային օր: Սիրով շնորհավորում եմ բոլորիդ այդ պայծառ տոնի կապակցությամբ, մաղթում ամենանվիրական երազանքների եւ իղձերի իրականացում: Հենց ձեր շնորհիվ է, որ այսօր արդեն կարող ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի