19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փնտրվում է միասնական թեկնածու. 168 ժամ

“Քանի դեռ եւ ՀԱԿ-ը, եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պաշտոնապես չեն հայտարարել  իրենց թեկնածուի առաջադրման մասին, այդ ամենը կարող է դառնալ որոշակի վերլուծությունների հիմք, բայց, համենայն դեպս, չեմ կարծում, որ չափազանց լուրջ է”,- “168 ժամ” թերթի թղթակցի հետ զրույցում ասել է “Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ շենքի առջեւ տեղի ունեցած միջադեպին, երբ ՀԱԿ […]

Ծառուկյանի դասի ժամը հասավ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  երեկ “Ազատություն” ռադիոկայանը տեղեկություն հաղորդեց, թե “ԲՀԿ առաջնորդն առաջիկա օրերին կուսակցության կողմից կառաջադրվի Հայաստանի նախագահի թեկնածու: Այսօր “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը”: Մի քանի ժամ անց արդեն այս լուրը չկար “Ազատության” կայքում, այն փոխարինվել էր “Առաջիկայում կորոշվի, թե ով կներկայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում” վերնագրով տեղեկատվությամբ, […]

Արմավիան չի վաճառվում. Ժամանակ

“Արմավիայի” համար պետության տված երաշխիքը շարունակում է գործել՝ “Զվարթնոցը” չի խոչընդոտում ավիաընկերության չվերթների իրականացմանը: Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։ “Միաժամանակ “Արմավիան”  դադարել է անընդհատ կրկնել, թե ընկերությունը վաճառվում է: Ընկերությունից թերթին հայտնեցին, որ  որ առայժմ ոչ մի նոր բան չեն կարող հայտնել ավիաընկերության վաճառքի մասին: Ընդ որում՝ չհաստատեցին նաեւ նախկին պնդումները, թե ընկերության ձեռք […]

Հայերը ամենաշատը սննդամթերք են գնել. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Հայաստանի բնակչությունը 2011 թվականին իր սպառողկան ծախսերի 52.7 տոկոսն ուղղել է սննդամթերքի գնմանը։ Այս ցուցանիշն արձանագրված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած “Պարենային ապահովություն եւ աղքատություն” անվանումը կրող պարբերական զեկույցում։ Որքան բարձր է սննդի վրա կատարվող ծախսը, նշանակում է՝ այնքան ցածր է բնակչության բարեկեցության մակարդակը։ Այսինքն, որքան աղքատ է բնակչությունը, այնքան իր […]

Հանրային խորհուրդը ցավակցել է

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին եւ մտերիմներին: “Մեծ ափսոսանքով եւ ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, մեծանուն երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին: Նրա անժամանակ մահը ծանր հարված էր ողջ հայ ժողովրդի համար եւ մեծ կորուստ՝ ժողովրդական երգարվեստի համար: Ֆլորա Մարտիրոսյանը ժողովրդականություն, սեր ու հարգանք էր վայելում ոչ միայն իր […]

Արայանը դեռ չի կողմնորոշվել

Դերասանուհի Անժելա Սարգսյանի  “տղամարդու”` Կարեն Արայանի փաստաբան Կիմա Սարյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ չեն որոշել բողոքելու են արդյոք Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանւր իրավասության դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ Արայանը դատապարտվել է երեք տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման եւ երեք հարյուր հազար դրամ տուգանքով` դերասանուհու ինտիմ լուսանկարները համացանցում տարածելու համար: “Պետք է խորհրդակցենք, դեռ […]

Նոր մոտեցում. զուգարանը նաեւ տեսարժան վայր է

Նյու Յորքի հյուրանոցներից  մեկում զուգարանները սենյակների հետ միասին նույն հարթության վրա են և ապակեպատ, ընդ որում թափանցիկ: 18-րդ հարկի զուգարանները հյուրանոցի տնօրինությունը նոր մոտեցմամբ է կառուցել, որ հյուրերը զուգարանից օգտվելիս նույնպես կարողանան նայել քաղաքին: Հյուրանոցի ապակեպատ The “Boom Boom” կոչվող այս սենյակով հետքրքրվել են շատ տուրիստներ: Իսկ օգտվողները չեն էլ կասկածում, որ դրսից ամեն բան […]

Եթե ‘Ազատ դեմոկրատները’ դիմեն ՀԱԿ-ին

ՀԱԿ-ը չի պատրաստվում քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպել ու բանակցել ժամանակին իրենց կուսակից անդամների կողմից ստեղծված` ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության հետ: ‘Մեր օրակարգում դա չկա’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Մեր դիտարկմանը, թե ‘Ազատ դեմոկրատների’ փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հայտարարել էր, որ իրենք ցանկանում են բանակցել ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի առաջարկների շուրջ, ինչո՞ւ չհանդիպել […]

Սարգիս Գրիգորյանը կրքոտ գեղեցկուհու գրկում /վիդեո/

EL Style ամսագրի նոր համարը զարդարում են դերասան Սարգիս Գրիգորյանն ու մի գեղեցկուհի: Կամո Թովմասյանի ներկայացրած այս տեսանյութում կարելի է դիտել ամսագրի շապիկի ֆոտոշարքի վիդեոտարբերակը: Դերասան Սարգիսն այստեղ հանդես է գալիս Ջեյմս Բոնդի տեսքով, ում ուղեկցում է բոնդյան գեղեցկուհին:

Այսօր Ողջույնի միջազգային օրն է /վիդեո/

1973-ից նոյեմբերի 21-ը նշվում է որպես Ողջույնի համաշխարհային օր: Այս արտասովոր եւ բարի տոնի գաղափարը պատկանում է 2 ամերիկացիների` Մայքլ եւ Բրայան Մաքքոմըքներին: Նման բարեկամական տոն ստեղծելու համար պատճառ է հանդիսացել մարդկանց “սառը պատերազմը” եւ ազգերի միջեւ անհանդուրժողականությունը: Աշխարհի տարբեր ծայրեր Մաքքոմըք եղբայրների ուղարկած նամակները ` պարզ եւ բարեկամական մաղթանքներով, վարակիչ օրինակ դարձան մոլորակի շատ այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված