19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ծառուկյանը որոշեց. քաղաքական դիլեման լուծված է

Ամիսներ շարունակ հայ քաղաքական դաշտի սպասողական տվայտանքներին կարծես թե վերջ է դրվում: ԲՀԿ առաջնորդի շուրջ քաղաքական դիլեման լուծված է. Henaran.am-ի տեղեկություններով, մոտ մեկ ժամ առաջ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կայացրել է վերջնական որոշում` առաջադրվելու նախագահական ընտրություններում: Նա, մեր տեղեկություններով, Բրյուսելից զանգահարել է իր կուսակիցներին եւ տեղեկացրել այդ մասին:Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասաց, […]

“Սասունցի Դավիթ” էպոսն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության Ներկայացուցչական ցանկում

Դեկտեմբերի 5-ին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի յոթերորդ նիստի շրջանակներում քննարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012թ. Ներկայացուցչական ցանկում գրանցման համար Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված “Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները” հայտը: ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ մշակույթի նախարարությունների միասնական եւ համակարգված ջանքերի շնորհիվ հայտը միաձայն ընդունվեց […]

Ինչո՞ւ Վովա Գասպարյանը չի նկատում

“Հայ հանրությունը մեծապես տպավորվեց, երբ տեսավ, թե ինչպես Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը բացահայտեց ԱԶԼԿ Մոսկվիչի հետ կապված գողությունը, ամեն օր մեր հանրությունը տեսնում է, թե ինչպես է պարոն Գասպարյանը խոսում բոլոր մարդկանց օրենքի առջեւ հավասարության մասին: Մամուլում հրապարակումներ կան, որ Սերժ Սարգսյանի եղբորոդին Երեւան քաղաքում հանդես է եկել կրակոցներով եւ արեւմտյան թրիլերին բնորոշ վիճակ է […]

ԵՄ եւ Եվրասիական միության շրջանակում ընթացող ինտեգրացիոն գործընթացները փոխլրացնող են. վարչապետ

Այսօր ԱԺ –կառավարություն հարցուպատասխանի ժամին ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց ԵՄ եւ Եվրասիական միության ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Քոքոբելյանը վարչապետին հիշեցրեց ռուսական մամուլին տված հարցազրույցի մասին: ”Խոսել էիք ԵՄ հետ կապված խնդիրների շուրջ եւ Ձեր բնորոշմամբ ՌԴ-ԵՄ գագաթաժողովին Պուտինի դիրքորոշումը համարել էիք բանաձեւային եւ նշել, որ որեւէ  […]

Բարձրաստիճան դիվանագետն ինքնասպան է եղել գործընկերների աչքի առջեւ

Բրյուսելի օդանավակայանում ինքնասպան է եղել ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցիչ Բրանիսլավ Միլինկովիչը: Նա ցած է նետվել օդանավակայանի ավտոկանգառի 8-10 մետր բարձրությամբ հարթակից, հաղորդում է “Associated Press”-ը: 52-ամյա դիվանագետը տեղում մահացել է: Սերբական արտգործնախարարության անանուն ներկայացուցչի խոսքով` Միլինկովիչը պատվիրակության մյուս անդամների հետ սպասելիս է եղել նախարարության ներկայացուցիչների ժամանմանը, որոնք պետք է բանակցություններ վարեին ՆԱՏՕ-ի հետ: Բոլորի համար անսպասելի […]

Ինչո՞ւ ոչ թե ձյուն, այլ անձրև

Օդերևութաբան Զարուհի Պետրոսյանի խոսքով` նորմալ է, որ ձմռան առաջին օրերին տեղումները ոչ թե ձյան տեսքով են, այլ անձրևի: ”Դեռ ձմռան սկիզբն է, իհարկե, նորմալ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Օդերևութաբանը նշեց, որ մայրաքաղաքում ու Արարատյան դաշտավայրում դեկտեմբերի վերջին տասնօրյակում է հիմնականում ձյան ծածկ առաջանում: Իհարկե, ջերմաստիճանը նորմայից բարձր է, բայց քանի որ շատ չի այդ շեղումը, անհանգստանալու […]

Ոստիկանությունն օրենք է խախտում

Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում Պաշտպանի 116 թեժ գծին ահազանգել է Արմենի մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում, որտեղ իրեն իր որդու մասին ոչ մի տեղեկություն չեն հայտնում: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի  աշխատակիցներին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ Արմեն Մելքոնյանը որպես վկա  […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները քննարկել եւ ընդունել են տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովմանը եւ մի շարք այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ մասնակից […]

Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ հարաբերությունների բազմակողմ զարգացումը. ԱԺ նախագահ

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Ողջունելով դեսպանին` խորհրդարանի նախագահը շնորհավորեց նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա գործունեության շնորհիվ էլ ավելի կամրապնդվեն հայ-հունական երկկողմ հարաբերությունները: Նրա խոսքով` Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները կարեւոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության […]

Արել ենք, ինչ կարողացել ենք. Սեյրան Օհանյան

”Այժմ լուրեր են պտտվում, թե պաշտպանության նախարարությունը զինվորի բուժման միջոցներ չի ձեռնարկել: Դա այդպես չէ: Մենք վշտացած ենք կատարվածի համար, սակայն արել ենք ինչ կարողացել ենք”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով մահացած զինվոր Արթուր Քոչարյանի ընտանիքի արած հայտարարությունը, որով նրանք մեղադրում են հենց ՊՆ-ին իրենց որդու մահվան մեջ: Սեյրան Օհանյանը ընդգծել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի