04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Եթե ԲՀԿ-ը, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը թեկնածուներ ունենային

ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը ՛՛Ռադիոհայ՛՛ ՍՊԸ տնօրեն, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի դիմելու քայլը համարում է քաղաքական պայքարի ամենալուրջ մեթոդ: ՛՛Եթե այն շարունակվի ու հասարակությունը համոզվի, որ դա լուրջ է, այն քաղաքական լուրջ ազդեցություն կարող է թողնել հետագա իրավիճակի վրա՛՛,-կարծում է քաղաքագետը:

Քաղաքագետը չի կարծում, թե ներկա քաղաքական իրավիճակում ինչ-որ բան կփոխվեր, եթե սեփական թեկնածուներով հանդես գային ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ը:

՛՛Իրականում դիտարկելով խորհրդարանական ընտրությունները՝ կարելի է գալ այն եզրահանգման, որ, ըստ էության, նրանց մասնակցությունն այս ընտրություններին որևէ բան չէր ավելացնելու այսօր առկա մթնոլորտին՛՛,-նկատեց փորձագետը: Բացի այդ նա չի կիսում այն կարծիքը, որ եթե այս ուժերը չեն մասնակցում ընտրություններին, ապա ընտրությունները մրցակցային չեն:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ