24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի հրաժարվելը Րաֆֆի համար ընդդիմադիր թեկնածուի միասնական կերպար ստեղծեց

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը նախագահական ընտրություններում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար միասնական ընդդիմադիր թեկնածուի կերպար ստեղծեցին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ‘’Հենարան’’ մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց ‘’Սոցիոմետր’’ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

‘’Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի հրաժարվելը բերել է նրան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիտվում է որպես ընդդիմադիր թեկնածուի միասնական կերպար եւ ՀԱԿ-ի ձայների մի մասը գնալու է ոչ թե Բագրատյանին, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին’’,-նշեց սոցիոլոգը:

Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ի ընտրազանգվածին, ըստ Ադիբեկյանի,  ԲՀԿ օգտին քվեարկողների ձայների մի մասը գնալու է Սերժ Սարգսյանի, մյուս մասը` Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Գուցե որոշակի քանակի ձայներ ԲՀԿ-ի ընտրազանգվածից ստանա նաեւ Հրանտ Բագրատյանը: Այս հարցի վերաբերյալ մանրամասն ուսումնասիրությամբ սոցիոլոգը հանդես կգա ավելի ուշ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ