18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանում կստեղծվի ՀԱՊԿ ակադեմիա

Հունվարի28-ից 30-ը Երեւանում ռազմատեխնիկական եւ համագործակցության ուղղությամբ  քննարկում տեղի կունենա, սպասվում է ՀԱՊԿ պատվիրակության բավականին ներկայացուցչական կազմի այցելություն: Այսօր այս մասին 2012թվականի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ‘’Եռօրյա հանդիպումների արդյունքում ակնկալվում է ոլորտում համագորակցությունը խորացնելու ուղղված որոոշումներ ընդունել’’,-նշեց Արթուր Բաղդասարյանը: Անդրադառնալով 2013 թվականի անելիքներին, Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այս տարի Երեւանում […]

Հերթական հրաձգությունն ամերիկյան դպրոցում

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Տաֆտ քաղաքում տեղի է ունեցել հերթական դպրոցական միջադեպը`կապված հրաձգության հետ: 16-ամյա տղան հասցրել է վիրավորել 3 աշակերտների, նախքան ուսուցիչներից մեկը կանգնեցրել է նրան, գրում է “pravda.ru”-ն: Միջադեպը տեղի է ունեցել դասամիջոցին: Ականատեսների խոսքով` աշակերտը դպրոց է եկել ատրճանակը ձեռքին, ինչի մասին անմիջապես հայտնել են ոստիկանությանը, սակայն դեռահաս տղան հասցրել է կրակել 3 […]

Դատախազությունը միջնորդում է պատժել թերացած ոստիկաններին

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալը գրավոր միջնորդություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ ծառայողական քննություն կատարելու եւ իրենց աշխատանքներում թերացած ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի համապատասխան աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2013 թվականի հունվարի 8-ին  ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ Արա Հունանյանի սպանության դեպքի առթիվ, որի դիակը հայտնաբերվել է նույն օրը […]

Կտրվեն տեխզննման կտրոններ

ՀՀ ֆինանսների նախարարությունը, ընդառաջ գնալով այն քաղաքացիներին, ովքեր 2012թ վերջին չեն կարողացել ձեռք բերել 2013թ տեխնիկական զննման կտրոններ, նախատեսում է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ տեխզննման կտրոններ:  Տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող են ձեռք բերել ս.թ. հունվարի 21-ից 31-ը ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում 2012թ գույքահարկի զրոյական անդորրագիրը: Տեխզննման կտրոնները կտրամադրվեն ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով` հաշվի […]

Տրանսպորտային ”խաղեր”

Henaran.am-ի խմբագրություն դիմած վանաձորցիները բողոքում են, որ տրանսպորտի բացակայության պատճառով չեն կարողանում տեղաշարժվել: ”Քաղաքում երեկ տրանսպորտ չէր աշխատում, խայտառակություն էր”,-ասում են նրանք: Ուսանողներն էլ չեն կարողանում գնալ քննության, միայն տաքսիներով են կարողանում տեղաշարժվել: Բանն այն է, որ Վանաձորի 8 և մի քանի այլ համարներիի երթուղիների վարորդները գործադուլ են անում: Ձյունը դժվարություններ է առաջացրել. պահանջում են […]

ՀԱՊԿ-ի շրջանակներում, ԵՄ -ի եւՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերն ամբողջությամբ իրականացվել են. Արթուր Բաղդասարյան

2012 թվականը ՀՀ ԱԱԽ-ի համար լարված աշխատանքի տարի էր: Այսօր այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Վերջինիս խոսքով, այս ընթացքում ԱԽ-ն քննարկել է մի քանի կարեւորագույն ուղղություններ եւ կայացրել որոշումներ, առաջին հերթին Եվրոպական հարեւանության Հայաստան-ԵՄ գործողությունների նոր ծրագրի վերաբերյալ` շուրջ 164 ուղղությամբ Հայաստանում բարեփոխումները խորացնելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա հասնել ակնկալվող […]

Կարող ա Ծառուկյանը զայրացել է, ինքը չի զգացել …

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան, ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ընտրագրավի հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել: Նախագահական ընտրապայքարից իր հրաժարականը նա պայմանավորեց կուսակիցների հետ հանդիպումների արդյունքներով: Նրա խոսքով, մինչ այս կուսակցության հետ չէր խորհրդակցել: ‘’ Ես չեմ խորհրդակցել, որովհետեւ ԲՀԿ քաղաքական խորհրդի որոշումը չէր տարածվում կուսակցության անդամների վրա, տարածվում էր բացառապես […]

Նախագահական ընտրապայքարից դուրս մնացած թեկնածուն պահանջում է գործ հարուցել Հրայր Թովմասյանի դեմ

“Քաշաթաղ” ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, որը  8 միլիոն ընտրգրավը մուծել չկարողանալու պատճառով դուրս մնաց նախագահական ընտրապայքարից,  “բառի բուն իմաստով հանցագործություն’’ է թե ԿԸՀ նախագահ Մուկուչյանի գործունեությունը, թե ԱԺ –ի ընդունած ԸՕ-ն, որը, նրա խոսքով,  հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “պետության դեմ կատարված հանցագործություն’’ որակելով ընթացող գործընթացները, Ռոբերտ Սիմոնյանը հայտարարեց, որ Տիգրան Մուկուչյանի […]

“Շանթ” հեռուստաընկերության դերասանը վթարի է ենթարկվել

Այսօր` հունվարի 11-ին, ժամը 04:15-ի սահմաններում Դավիթ Անհաղթ եւ Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 22-ամյա Գագիկ Բաբալարյանի վարած “ՎԱԶ 2107” մակնիշի 24 ՕՕ 118 համարանիշի եւ դեռեւս չպարզված հանգամանքներում, անհայտ ավտովարորդի կողմից վարած “ՎԱԶ 2107” մակնիշի 34 ՕP 210 համարանիշի ավտոմեքենաները: Վերջինիս վարորդը վթարից հետո դիմել է փախուստի:  Ինչպես […]

Նորակոչիկի մահվան առիթով հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է, որ 23.12.2012թ. զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ/ հարուցվել է քրեական գործ  եւ կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ն. Սահակյանի մահվան հանգամանքները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի