Վարչապետը ծանոթացել է ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման աշխատանքներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինհրապարակ, որը կառուցվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տարածքով, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման առաջին փուլի` ռադիոիզոտոպների արտադրության […]





































