Դե ինչ արած.. .ուշագրավ քվեաթերթիկ Արարատում./ֆոտո/
Արարատի 18/03 ընտրատեղամասում համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկներից մեկի վրա քառատող է գրված: Բնականաբար, այն անվավեր ճանաչվեց: “Դե եկել եմ, որ ինչ անեմ, Սերժ անազատիչը ամեն Ինչ որոշել է, Դե ինչ արած”,-գրված է քվեաթերթիկում: Հիշեցնենք, Արարատի քաղաքապետի ընտրություններում հաղթեց ՀՀԿ թեկնածուն՝ Հայկ Հայկյանը:





































