15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախքան Պուտինը՝ ՛՛Բամբիռով՛՛

Մինչ Գյումրիի քաղաքապետարանը պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին՝ տեղը տեղին ապահովելով պաշտոնական մանրամասները, մշակութային Գյումրին ըմբոշխնում է ՛՛Բամբիռի՛՛ ընձեռած հնարավորությունը: Նոյեմբերի 25-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ՛՛Բամբիռ՛՛ երաժշտական խմբի երկու սերունդների համատեղ համերգը: Միջոցառումն անցկացվում էր ՛՛Ի հիշատակ 1988-ի երկրաշարժի զոհերի՛՛ և ներառված էր ՛՛Գյումրին` ԱՊՀ մշակությանի մայրաքաղաք՛՛ ծրագրի շրջանակներում: Համերգն […]

Մեկնարկում է աշխարհի առաջնությունը

Այսօր թուրքական Անթալիա քաղաքում մեկնարկում է շախմատի թիմային աշխարհի առաջնությունը: Կարեւոր այս ստուգատեսին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը: Հիշեցնենք, որ մեր հավաքականը աշխարհի գործող չեմպիոնն է, որը նվաճել է 2 տարի առաջ Չինաստանում: շ Ստուգատեսին մասնակցում են 10 հավաքականներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Հոլանդիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Եգիպտոսը, Թուրքիան եւ Ադրբեջանը: Մրցաշարը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով: Առաջին […]

Հայրիկյանն էլ կհանգրվանի նախագահականում

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այսօրվանից ՀՀ նախագահի նստավայրի առաջ ցույց է սկսելու` ընդդեմ Մաքսային միության Հայաստանի անդամակցելու  որոշման դեմ: Ցույցը ամենօրյա բնույթ է կրելու եւ տեւելու է մինչեւ վիլնյուսյան գագաթաժողովը: Նախագահի առաջ դրվելու է մեկ հարց`   “Վիլնյուս կամ հրաժարական”: “11 օր առաջ նախագահին ուղերձ էինք ուղարկել `պահանջելով հետ կանգնել ՄՄ-ին անդամակցելու մտադրությունից` նշելով, որ, հակառակ […]

Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել. նա պահանջում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նախօրեին անժամկետ հացադուլ է հայտարարել, նա պահանջում է երկրի իշխանություններից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, տեղեկացնում է РИА Новости-ն: Տիմոշենկոն իր պահանջի մասին նաեւ նամակ է գրել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` Կիեւի ազատության հրապարակում ցույցեր են: Հազարավոր մարդիկ նույնպես պահանջում են ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

Խրախուսում են

Անդրադարձ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Եվրոպայի նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 19-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կայացած հանդիպումը:  Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնն ասել է. ՛՛Ես ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի նախագահ Սարգսյանի միջև նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը: Այս հանդիպումը, որը համակարգվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և առաջինն էր 2012-ի […]

Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին տարիները վարի տրվեց, որովհետև /վիդեո/

Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը համոզված չէ, որ Վրաստանը կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: ”Կարող է չգնան, վրացիք սովորությունով միգուցե գնան՝ Ջավախքը նվիրեն ու գան, մի քիչ կտատանվեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հարցին` եթե Վրաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, Հայաստանն էլ միանա Մաքսային միությանը, ինչպիսին կլինեն հայ-վրացական հարաբերությունները, Շիրինյանն այսպես պատասխանեց. ”Բալանսը վերականգնվում է. մենք աղքատ […]

Կանձրեւի

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 26-ին և 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 27-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում`  Նոյեմբերի 26-ին և 27-ի գիշերը սպասվում է […]

Ուկրաինայում չեն հանդարտվում

Եվրոպական ինտեգրման աջակիցները այսօր կրկին հավաքվել են Ուկրաինայի կառավարության շենքի մոտ, տեղեկացնում է ria.ru-ն: Պիկետներով նրանք պահանջում են Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել: Այսօր երեկոյան Կիեւի կենտրոնում գտնվող Եվրոպական հրապարակում տեղի կունենա հանրահավաք եւ համերգ: Երեկոյան ցուցարարները կհավաքվեն նաեւ Կիեւի Անկախության մայդանում:

Քեթրինի Միհրանի խրոխտ հիմնը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, բոլոր ստեղծագործողների, պոետների եւ պարզապես ոտանավոր գրողների, նաեւ երգահանների համար նոր գործ է բացվում, լավ “գրդոն” Ամանորի նախաշեմին: ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը որոշել է, որ դատական ակտե­րի հարկադիր կատարողներն իրենց դրոշն ու քայլերգը պետք է ունենան, եւ նա. մր­ցույթ է հայտարարել, խոս­տանալով, որ լավագույն էս­քիզների հեղինակները’ երգա­հանն ու բանաստեղծը, կստա­նան յուրաքանչյուրը 500 հա­զարական […]

Առաջին անգամ խղճացի մեզ՝ բոլորիս ու նախագահ Սերժ Սարգսյանին…

Թատերագետ Լևոն Մութաֆյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Առաջին անգամ խղճացի մեզ՝ բոլորիս ու նախագահ Սերժ Սարգսյանին… Խղճացի, որովհետև կարդացի արդեն ոչ անհայտ Զախարյան Անիի վերջնագիրը… Բուլվարային թերթերն անգամ այս մակարդակի հրապարակումներ չեն անում, իսկ ահա Զախարյան Անին նախագահի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է նախաձեռնում՝ իր ՛՛պատմական՛՛ հանրահավաքից հետո… Ուզում էի նրա կոչը տեղադրել իմ էջում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված