29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

՛՛Ժառանգությունը՛՛ մերժում է թուրքական նախապայմանները

1993 թվականից Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը: Այն վերաբացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար այդ երկիրն առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջն է: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները՝ որպես ինքնիշխան պետություններ, վերականգնել են իրենց պետականությունները հայ ժողովրդին պատկանող պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր […]

Մոսկովյան օրակարգ

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Մեժուևի հետ: Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության տարբեր ոլորտներում հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկա վիճակը և հեռանկարները, երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ալեքսանդր […]

Time-ը Հռոմի պապին տարվա մարդ է ճանաչել

Ամերիկյան Time հանդեսը տարվա մարդ է ճանաչել Հռոմի պապ Ֆրանցիսկին, գրում է INTERFAX.RU-ն: “Կաթոլիկ եկեղեցու գլխավորը դարձել է նոր “խղճի ձայն”, քանի որ նա ձգտում է լուծել աշխարհում առկա խնդիրները”,- գրել է հանդեսը: Նշվում է նաեւ, որ այս ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Հռոմի պապին հաջողվել է “թարմացնել” եկեղեցու դիրքորոշումը մի շարք կարեւորագույն հարցերի շուրջ:

Հետո էլ ասում եք

Այսօր Կառավարությունը հավանության տվեց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի նախաձեռնած ՛՛Գովազդի կանոնակարգման՛՛ վերաբերյալ նախագծինըստ որի՝ պետք է կանոնակարգվի գովազդի եթերային հեռարձակումը: Ընդ որում, պատիժ է սահմանվում գովազդի ձայնի արհեստական բարձրացման համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկանալով, որ նախագծի հեղինակը ընդդիմադիր պատգամավոր է, ընդգծեց. ՛՛Հետո էլ ասում եք` ընդդիմության օրենքները չեք ընդունում՛՛: 

Ամոթ այն հային, ով նրան փախցրեց. Դավութօղլուն մտավ հետնամուտքից /ֆոտո, վիդեո/

Մոտ 40 րոպե է` ինչ Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց հավաքվել են մի խումբ երիտասարդներ, որոնց թվում հիմնականում ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան”  և ՍԴՀԿ “Սարգիս Տխրունի” երիտասարդական կազամակերպությունների ներկայացուցիչներն են: Հայ երիտասարդները  բողոքի ակցիայով են դիմավորում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, որը Երևանում է՝ մասնակցելու Սևծովյան երկրների տնտեսական համաժողովին: Երիտասարդների կողքին է նաև  ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր` Զարուհի Փոստանջանյանը: […]

Հայոց ցեղասպանության հարավաֆրիկյան արձագանքները.Նվիրվում է Նելսոն Մանդելայի հիշատակին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց հազվագյուտ մի փաստաթուղթ, որը վկայում է 1921թ. Հարավային Աֆրիկայի ցեղախմբերից մեկի կողմից հայ որբերին օգնություն ցուցաբերելու մասին:  Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելիներից մեկն իր կարիքավոր վիճակում գտնվող համայնքի անունից՝ շուրջ երկու հարյուր հիսուն մարդ, հանգանակություն է կատարել ի օգուտ թուրքական բարբարոսություններից տուժած հայերի:  Սա եզակի մի վկայություն է […]

Մխիթարյանի ՛՛Բորուսիան՛՛ հաջորդ փուլում է /վիդեո/

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի հանդիպումները: Վերջին տուրում Հենրիխ Մխիթարյանի ՛՛Բորուսիան՛՛ հյուրընկալվել էր ֆրանսիական ՛՛Մարսելին՛՛: Խաղը հաջող սկսվեց հյուրերի համար, որոնք շատ արագ բացեցին հաշիվը, բայց ֆրանսիացիները արագորեն վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: ՛՛Բորուսիան՛՛, ունենալով բազմաթիվ պահեր, չէր կարողանում խփել այդքան կարեւոր գնդակը եւ միայն խաղավերջում Հենրիխ Մխիթարյանի հրաշալի անցումից հետո Գրոսկրոյցը գրավեց դարպասը, որն էլ […]

ԱՄՆ-ը ողջունում է Դավութօղլուի այցը Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ գոհ են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցից Հայաստան, գրում է Mynet Haber-ը: Նա ասել է, որ այդ այցը տարածաշրջանի առաջնորդների միջեւ երկխոսության հնարավորություն կարող է ստեղծել։  Ջեն Փսակին նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է թե՛ Թուրքիային, թե՛ Հայաստանին կոչ անել կարգավորել հարաբերությունները:

Պարոն նախագահ. ոստիկանապետը շփոթվեց

Կառավարության որոշումով՝ ոստիկանության աշխատակիցների ծառայողական հագուստները կձևափոխվեն: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր կառավարությանը զեկուցեց այս հարցը՝ նշելով, որ ոստիկանների ներկայիս հագուստները հարմար չեն Հայաստանի կլիմայական պայմաններին և դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներում է այս համազգեստը կրելու մասին որոշում ընդունվել: ՛՛Այժմ դրանք արդիական չեն ու նպատակահարմար ոստիակնների համար: Համազգեստը կդառնա ավելի արդիական ու հարմարավետ՛՛,-նշեց Վ. Գասպարյանը: Ի դեպ, վարչապետին […]

Ռուսաց լեզվի դասընթացներ Ազգային ժողովում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Ազգային ժողովը, ինչպես երեւում է, սրընթաց շարժվում է դեպի Մաքսային միություն: Առաջիկայում ԱԺ աշխատակազմի համար ռուսաց լեզվի դասընթացներ են կազմակերպելու: “Նշենք, որ այս ամսվա սկզբին էլ ԱԺ-ում ռուսական գրքի գրադարան եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ բացվեց: Հատկանշական է, որ ամիսներ առաջ, երբ դեռ Հայաստանը սրընթաց շարժվում էր դեպի Ասոցացման պայմանագիր՝ Եվրոպա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի