Փող և տեսարաններ՝ առանց հայրենիքի. 168.am
Վերջին տարիներին, հատկապես արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո, հայկական քաղաքական, ոչ պոպուլիստական, այլ բովանդակային խոսույթում ամենահաճախը հնչում է պետության կազմաքանդման, ընդհուպ՝ պետության վերացման մասին ահազանգը։ Լայն իմաստով, ինչպես պատերազմում կրած պարտությունը, այնպես էլ հաջորդող երկու տարվա ընթացքում Հայաստանին ու Արցախին պատուհասած աղետները և դրանց շարունակությունը գործառութային պետության չգոյության, մեղմ ձևակերպմամբ՝ պետության խայտառակ անարդյունավետության արտահայտություններ էին […]





































