22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրդեհ հյուրանոցում

Հունվարի 3-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող ”Ռիցար” հյուրանոցային համալիրի տանիքում:Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն:Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.41-ին, մարվել` 01.44-ին:Այրվել է հյուրանոցին կից լվացքատան տանիքից 6 քմ հատված և կախիչներ:

Արամ MP3-ի թանկարժեք նվերը կնոջը /վիդեո/

”Վիտամին” ակումբի տղաները ամանորը աշխատավայրում են նշում, ապա տանը, հետո` դարձյալ միասին: Henaran.am-ին պատմեց Արամ MP3-ն: Արամը կարծում է, որ ամանորյա նվերները պետք է մի քիչ թանկարժեք լինեն, որ տարբերվեն:  Իսկ  որն է այն Արամի դեպքում` դիտեք տեսանյութում:

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում`հունվարի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Քամին հարավ-արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ հունվարի 3-7-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:  

Մխիթարյանի ռեկորդը կգերազանցվի

Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ հետաքրքված է Սերբիայի ազգային հավաքականի եւ Լիսաբոնի ՛՛Բենֆիկայի՛՛ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի ծառայություններով: Նշենք, որ սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են նաեւ անգլիական ակումները: Չնայած ՛՛Բենֆիկան՛՛ պատրաստ է խաղացողից բաժանվել միայն 50 միլիոն եվրոյով, բայց գերմանական ակումբը կփորձի ֆուտբոլիստին ձեռք բերել 30 միլիոն եվրոյով: Դա նշանակում է, որ տրանսֆերի կայանալու դեպքում Մատիչը կդառնա ՛՛Բորուսիայի՛՛ պատմության […]

Արսեն Ջուլֆալակյանն ընտրել է նվերները /վիդեո/

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջոլֆալակյանը ամանորը Հայաստանում չի դիմավորել: Դա ունի իր պատճառները: Ի դեպ, մարզիկը բավականին նվերներ է պատրաստել: Իսկ թե ում համար են դրանք, ինչ է մաղթում, դիտեք՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ավտովթար Մարտունի – Վարդենիս հատվածում. կան տուժածներ

Հունվարի 3-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Մարտունի – Վարդենիս հատվածում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մկենել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ ”ԳԱԶ 3110” մակնիշի 09 OO 843 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից վարորդ Ա. […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է:  Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ […]

Ֆուտբոլիստների 10 ամենասեքսուալ կանանց եւ ընկերուհիների տասնյակը /վիդեո/

Ֆուտբոլիստներն աչքի են ընկնում ոչ միայն գեղեցիկ խաղով ու խփած գնդակներով, այլ նաեւ նուրբ ճաշակով:  Ձեզ ենք ներկայացնում ֆուտբոլիստների ամենագեղեցիկ եւ սեքսուալ ընկերուհիների տասնյակը: Դիտեք տեսանյութը:

Առողջապահության նախարարությունը ցավակցում է

ՀՀ առողջապահության նախարարության ողջ անձնակազմը խորապես ցավակցում է հանրապետության վաստակավոր բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Ստեփան Դիլանյանի մահվան կապակցությամբ: Նախարար Դերենիկ Դումանյանն իր զորակցությունն է հայտնում Ստեփան Դիլանյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին: Ստեփան Դիլանյանն, ում երկար տարիների աշխատանքն անգնահատելի հետք է թողել առողջապահության համակարգի զարգացման գործում, ծնվել է 1939թ.-ին Կրասնոդարում, 1945թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաթումի: 1964թ.-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի