19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հակառակորդի գնդակից զինծառայող է մահացել

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Կարեն Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին […]

Ոստիկանները բարձր են ստանալու. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ՀՀ ոստիկանությունում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իշխանությունները պատրաստվում են առաջիկայում բարձրացնել ոստիկանության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, ինչը սակայն. պետական բյուջեով նախատեսված չէ։  Ըստ այդ տեղեկությունների, աշխատավարձը հիմա կարող է բարձրանալ 10 տոկոսով, իսկ հուլիսին կրկին կվերանայվի եւ ավելի կբարձրանա։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Բարեգործությունը Հայաստանում վարկաբեկվել է. Առավոտ

  “Առավոտի” խմբագրականն անդրադառնում է բարեգործությանն ու սոցիալական բիզնեսին: “Հիշո՞ւմ եք, ժամանակին ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը միկրոավտոբուսներով թոշակառուներին տանում էր Սեւան, այնտեղ խորոված հյուրասիրում, իսկ հետո ԱԼՄ-ի լուրերով մոտավորապես 10-15 րոպեանոց սյուժեներ էին հեռարձակվում, որոնց ժամանակ թոշակառուները երախտիքի խոսքեր էին ասում բարեգործի հասցեին։ Դա հայկական բարեգործության դասական մոդել է՝ քաղաքական գործիչը կամ պատգամավորը, որն […]

Նորակոչիկները վարակվել են. Ժողովուրդ

“Ժողովուրդի” տեղեկություններով, ՊՆ կենտրոնական հավաքակայանում նորակոչիկներին արված պատվաստումներն անորակ են եղել, եւ դա է պատճառը, որ այս օրերին բոլոր զորամասերի հոսպիտալներում պառկած զինծառայողների թիվը բավականին շատ է: Ու գրեթե բոլորը նույն խնդիրներն ունեն: Թերթի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ նորակոչիկները վարակվել են այն հիվանդությամբ, ինչ քաղաքացիների մի մասը: Դա կապ […]

Բրյուս Լին Հայաստանում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Հայաստանում ֆիլմ է նկարահանվում արեւելյան մարտարվեստի վարպետ, կինոդերասան, ռեժիսոր Բրյուս Լիի մասին: Ռեժիսորն է Արա Առուշը: Վաղամեռիկ դերասանի մասին պատմող կինոնկարը կոչվելու է “Փոքրիկ վիշապը”: Հայաստանում մինչեւ հիմա նկարահանված որեւէ ֆիլմ չի ունեցել այնքան բյուջե, որքան այս ֆիլմը: Սակայն ռեժիսորը հրաժարվել է բացահայտել, թե ինչ գումարների մասին է խոսքը: Մանրամասները թերթի այսօրվա […]

Նախագահի գլխավորությամբ` Եվրոպա. Հրապարակ

Այսօր Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը եռօրյա այցով կմեկնի Չեխիա: Սա, ինչպես նկատում է “Հրապարակ”-ը, ԵՄ ասոսացման անցուդաձից հետո աեաձին եվրրոպական այցն է, թերեւս դրանով է բացատրվում պատվիարկության ներկայացուցչական կազմը. Էդվարդ Նալբանդյան, Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան, Հրանուշ Հակոբյան, բնապահպանության նախարար Արամ Հարությունյան, ԱԺ հայ-չեխական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանով եւ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Բանն […]

Ինչ ունի-չունի Գագիկ Ծառուկյանը. Ժամանակ

Բարձրաստիճան պաշտոյաների մեծ մասը ընտրությունների ժամանակ ընդգրկվում են իրենց կուսակցությունների համամասնական ցուցակներում եւ ընտրություններից առաջ պարտավոր են իրենց  գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրեր ներկայացնել ԿԸՀ։ Սակայն վերջին տարիներին այդ պաշտոնյաները պարտավոր են արդեն յուրաքանչյուր տարի նմանատիպ հայտարարագրեր ներկայացնել Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով։ Ու քանի որ հայ հանրությանը հայտնի գերհարուստներից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, “Ժամանակ”-ի […]

Արարատի քաղաքապետը չի մեկնում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, մի քանի օր է՝ լուրեր են շրջում, որ Արարատի նորընտիր քաղաքապետն ամերիկյան Գրին քարտ է շահել եւ պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ “Ոչ, նման բան չկա, սուտ է, անհեթեթ”,– թերթի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը՝ հերքելով իր՝ Գրին քարտ շահելու եւ ընտանիքով ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը։ Նա ասաց, որ չի հասկանում, […]

Բլոգերի մեքենային սեռական օրգան են փակցրել /ֆոտո/

KermlinRussia բլոգի վարող Արսենի Բոբրովսկու մեքենայի վրա անհայտ անձինք սեռական օրգանի արձան են տեղադրել: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է հենց ինքը` բլոգերը: “Կարծես թե ինչ որ մեկին դուր չի գալիս, թե ինչպես եմ ես գրում”,- մեկնաբանել է լուսանկարը բլոգերը:

6 մթերք, որոնք գցում են սեքսի որակը /16+/

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որոնք են այն մթերքները, որոնք գցում են սեքսի որակը, հետեւաբար հատկապես սեռական ակտից առաջ պետք է խուսափել դրանք ուտելուց: Առաջին տեղում հոթ-դոգերն են, որոնց մեջ եղած ճարպը վատ է անդրադառնում սեքսի որակի վրա: Երկրորդ տեղում դաղձն է, որը տղամարդու օրգանիզմում նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը: Երրորդ տեղում ջին-տոնիկներն են: Չորրորդը պահածոյացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի