27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նման երևույթները հաճելի չեն, բայց…Աշոտյանը` ՀԱԿ ակտիվիստների հետ միջադեպից

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ ՀԱԿ ակտիվիստներին բերման ենթարկելու դեպքին: Հիշեցնենք, որ երեկ մարտի մեկի հանրահավքի մասին իրազեկելիս ՀԱԿ ակտիվիստներին բերման էին ենթարկել ոստիկանություն: Լրագրող Անի Գևորգյանին նույնիսկ ապտակել էին: Նկատենք, որև ըստ լրատվամիջոցների` ՀԱԿ երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը ՀՀԿ երիտթևի անդամներ […]

Հայոց Արծիվը ծննդյան օրն էլ էր սահմանում

    “Հայոց Արծիվներ” Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ծննդյան տարեդարձի օրը Կազմակերպության Նախագահության հետ միասին  հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության եւ Նախիջեւանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին եւ զինվորներին  շնորհավորելու Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձը: Հրամանատարների, սպաների, զինվորների եւ պայմանագրային զինծառայողների առջեւ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարեւորեց  Ազգային Բանակի դերն ու […]

Օլիմպիական խաղերում ելույթ ունեցավ Հայաստանի միակ կին ներկայացուցիչը

Սոչիում ընթացող Oլիմպիական խաղերում այսօր դահուկավազքի դասական ոճում(10 կմ) մրցասպարեզ դուրս եկավ Կատյա Գալստյանը: Նա Սոչիում Հայաստանը ներկայացնող միակ կին մարզիկն է: Գալստյանը զբաղեցրեց 64-րդ հորիզոնականը: Նա ցույց տվեց 35 րոպե 26:4 վայրկյան ցուցանիշը եւ ետ մնաց հաղթողից 7 րոպե 8 վայրկյանով: Մրցաշարի մասնակիցների թիվը 76-ն էր: Հաղթող հռչակվեց լեհ դահուկորդուհի Յուստինա Կովալչիկը: Երկրորդ հորիզոնականում շվեդուհի Շառլոտ […]

“Ռեինկարնացիա”-ն ու Սուրբ Սարգիսը

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցների հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը լրագրողների հետ հանդիպմանը չցանկացավ բարձրաձայնել Սուրբ Վալենտին անունը եւ անդրադառնալ Սուրբ Սարգսի հետ այդ տոնի աղերսին: Նրա խոսքով, հակագովազդը լավագույն գովազդ է, եւ նշեց, որ Ս. Սարգիսը միշտ եղել է երիտասարդներին բարեխոս Սուրբ՝ արագահաս, բարեխոս, եւ ոչ միայն հայ եկեղեցու, այլեւ ընդհանուր […]

Դրամը դեռ կմնա

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը չի ցանկանում կանխատեսումներ անել այն մաիսն, թե ՀՀ դրամն արդյոք ավելի կարժեզրկվի: ”Ես կողմնակից չեմ որևէ տեսակի կանխատեսումների, որովհետև դա անշնորհակալ գործ է և ես նման բան չեմ անում”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ճզմաչյանը նկատեց, որ ՀՀ դրամը մի քիչ արժեզրկվել է, սակայն ըստ նրա` […]

Ի՞նչ է պահանջում Դերենիկ Դումանյանը

ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների արդյունքում  2013-ի հոկտեմբերին ՀՀ ԱՆ պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության եւ ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքում առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքում ձեւավորվեց Առողջապահական պետական տեսչությունը: Կառույցին վերապահվել են տեսչական վերահսկողության միանգամայն նոր գործառույթներ` վերահսկողություն բժշկական օգնության եւ սպասարկման որակի, դեղերի եւ դեղագործական գործունեության, բժշկական գովազդի եւ առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության […]

Աշոտյանը չի հերքում /վիդեո/

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց շրջանառվող լուրերը, թե Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը պարտքեր ունի: ”Ուներ որոշակի պարքտեր, այո, և ես տհաճությամբ եմ կարդում մեկնաբանությունները, որովհետև հանգուցյալ ռեկտորի գործունեության հետ կապված մեկնաբանությունները, երբեմն գուցե տեղին, երբեմն անտեղին չեն տեղավորվում հայկական մենթալիտետի շրջանակներում և շահարկման այլ միտում ունեն”,-ասաց նախարարը: […]

Ես էլ ձեզ նման չեմ տառապել թոշակի հոգեբանությամբ. ՀՀԿ պատգամավոր

”Մենք մարդկանց գրպանին խփել ենք ոչ թե մեր համար, այլ մարդկանց համար: Եթե այդպես ասեք, ուրեմն մենք պետական բյուջեի գրպանին էլ ենք խփել, որովհետև համահավասար փոխանցում ենք գումար նաև պետական բյուջեից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին: Պատգամավորը հարցրեց, թե […]

Տեխնոլոգիական կենտրոն կստեղծվի նաև Վանաձորում

Հաշվի առնելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված օրինակը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ավելի վաղ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է համանման տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաև Վանաձոր քաղաքում: Կառավարության որոշմամբ նպատակահարմար է համարվել կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչել ”Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը, որին էլ փոխանցվել են Հայաստանի պետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի