Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թայլանդի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իթթի Դիթբանյոնգը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Դիթբանյոնգն իր փորձն ու կարողությունները կներդնի Հայաստանի և Թայլանդի միջև հարաբերությունների […]





































