“Քեսապը պիտի վերադառնա և քեսապցին իր հայրենիքը չի թողնի”
Նախախորհրդարանի հայտարարությունը Քեսապի հայության տեղահանման իրադարձության կապակցությամբ. Մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի տարածքից զինված խմբավորումները ներխուժել և հարձակվել են Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա։ Թուրքիան, խախտելով Սիրիայի հետ կնքած պայմանագիրը, ոչ միայն չի կանխել զինյալ անօրինական թափանցումը, այլև ռազմական ակնհայտ օժանդակություն է տրամադրել զինյալներին`հրթիռակոծելով սիրիական տարածքը։ Բարեբախտաբար տեղի բնակչությունը նախապես լրիվ տեղափոխվել էր Լաթաքիա […]





































