14 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրազենային վիրավորումից մահացած զինվորին սպանե՞լ են. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Մայիսի 10-ին, Իջևանի N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի հարազատները վստահ են, որ տղան ինքնասպան չի եղել, այլ նրան, միգուցե, սպանել են: “Ժողովուրդ” օրաթերթի հետ զրույցում զինվորի քեռին պատմեց, որ դեպքից մեկ օր առաջ Ներսեսը զանգահարել և ասել է, որ իր վաշտի հրամանատար Գարիկ Ասրյանն իրեն հանգիստ չի […]

Թոխմախի Մհերը որդուն ամուսնացնում է Բելաջիոյի Սերոժի դստեր հետ. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Մեր  տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն (Թոխմախի Մհեր) ու Սերգեյ Մարգարյանը (Բելաջիոյի Սերոժ) շուտով կխնամիանան: Այս լուրի իսկությունը ճշտեցինք Մհեր Սեդրակյանից, ով ասաց` այո, նման բան կա: “Բայց ի՞նչ կապ ունի` էդպես է, թե չէ, ենթադրենք` այո: Մենք իրավունք չունե՞նք աղջիկ ուզելու, մեր տղային ամուսնացնելու” ,-ասաց պատգամավորը եւ մեր պատասխանից, […]

Եվրատեսիլին պետք է թեթեւ նայել. Արամ MP3 /ֆոտո, վիդեո/

Չնայած “Եվրատեսիլ-2014”-ից վերադարձող հայկական պատվիրակության օդանավը մի քիչ ուշացումով վայէջք կատարեց, սակայն դա չխանգարեց, որ “Զվարթնոց” օդանավակայանում տրամադրությունը ընկնի: Արամ MP3-ին դիմավորողները ոգեւորված էին՝ փուչիկներով, ծաղիկներով, դրոշներով: Ինքնաթիռը 4.16-ին վայրէջք կատարեց: “Ժողովուրդ, էս երեւի ցերեկը քնել եք հա՞”,-առաջին հարցը տվեց Արամ MP3-ն:  „Հիանալի է տրամադրությունս, եթե չհաշվենք, որ չենք քնել ու շատ հոգնած ենք: Բայց […]

Մեր ժողովուրդների արժեհամակարգային միասնությունից սերմանվել եւ ուժ է ստանում հայ-ֆրանսիական միությունը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, այսօր երեկոյան Նախագահի նստավայրում տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին եւ դրանց զարգացման հեռանկարին: *** Նախագահ Սերժ […]

Տոմս չունեցողները պարզապես լուսանկարվում էին /վիդեո/

“Բա ի՞նչու եք լրագրողներով այսքան քիչ”,-Շառլ Ազնավուրի համերգից առաջ հարցրեց մի կին՝ մարզահամերգային համալիրի տարածքում աշխատող լրագրողներիս: Մինչ կպարզեինք կնոջ հետաքրքրասիրությունը՝ շարունակեց. “Մի քանի անգամ որպես լրագրող ներս եմ մտել: Շատ էին, խառնվեցի ու մտա՝ չջոկեցին”,-ասաց նա: Այն հարցին, թե չի կարողացել տոմս գնել՝ ասաց. “Տղա ջան, ես էդքան փող չունեմ”: Նշենք, որ  Շառլ Ազնավուրի 90-ամյակի […]

6 դոլարի համար կինը զրկվել է իր տնից

Փենսիլվանիայի բնակչուհի Աիլին Բատտիստին իր տան պետական վարձերը մուծել է սահմանված օրվանից ընդամենը 6 օր անց, սակայն այդ 6 օրն էլ բավական է եղել` նրան սեփական տանից զրկելու համար: 6 օրվա ընթացքում 6 դոլարի պարտք է կուտակվել, ինչի մասին կինը չի իմացել: Ապա այդ գումարը մի քանի տարում մեծացել է, ինչի հետեւանքով կնոջը զրկել են […]

Ֆրանսիային տվեց հայկական լավագույն երանգները /վիդեո/

Հայաստանի առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ ամուսնու եւ երեխաների հետ էր եկել ունկնդրելու Շառլ Ազնավուրին:  “Նա, ինչքան էլ  տարօրինակ հնչի՝ մեր արմատներն է:  Լինելով ֆրանսահայ՝ կարողացավ   Ֆրանսիային տալ հայկական լավագույն երանգները”,-ասաց Լ. Ալավերդյանը: Իսկ թե ինչ է նախընտրում Ազնավուրի երգերից՝ Լարիսա Ալավերդյանը՝ դիտեք տեսանյութում:

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները շնորհակալություն են հայտնել Ազնավուրին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին: Համերգի ավարտին Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը երախտագիտություն են հայտնել մեծ շանսոնյեին: Այս մասին տեղեկացնում են […]

Henaran.am-ի լրագրողի հերթական պատվոգիրը՝ Շուշիի վետերաններից

Երբեք չի մտածել դափնիների, պատվոգրերի ու փառքի մասին… Բայց ի վերուստ տված մարդկային պարզ ու անկեղծ հատկանիշների շնորհիվ կարողանում է բացահայտել դիմացինին, պարզել իրողությունն ու այն դարձնել հանրային.. Մեկ-մեկ շտապում է՝ առաջինն ու օպերատիվ լինելու համար, դիմացինի ցավն իրեն է դարձնում, ուրախությամբ՝ կիսվում…. Ու հերթական պատվոգիրն էլ իմ գործընկերուհի Լուսինե Ղազարյանը համեստ ներկայացրեց: “Իմ ազատամարտիկ […]

Աջափնյակը կջրազրկվի

    “Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի փողոցի եւ նրբանցքների, Մարգարյան փողոցի 23, 25, 27, 29, 31 շենքերի, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի, Կարապետյան փողոցի եւ հարակից  տարածքների ջրամատակարարումը:    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի