Եռյակի հայտարարությունը` այսօր կայանալիք հանրահավաքի վերաբերյալ
Եռյակի՝ հասարակական լայն ընկալում ունեցող մարզային հանրահավաքները խոչընդոտելու, դրանց մասնակիցների քանակը, ազդեցությունը թեկուզ չնչին չափով նվազեցնելու համար իշխանությունը դիմում է զանազան, այդ թվում նաեւ ամոթալի մեթոդների։ Այդպիսի մեթոդներ նա արդեն իսկ կիրառել է Հրազդանում, Սիսիանում եւ Կապանում։ Արդյունքի չհասնելով, Արարատ քաղաքում նշանակված հանրահավաքի օրը իշխանությունը որոշել է պարզապես թաքնվել երեխաների ետեւում։ Հոկտեմբերի 3-ին ժամը 17-ին […]





































