18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մենք գնում ենք հաղթանակի. «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական միջոցառումը. ՈւՂԻՂ

Այսօր Բերդ համայնքում մեկնարկում է «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական հանդիպումների շարքը։   Հիշեցնենք, որ ի թիվս այլ համայնքների, սեպտեմբերի 25 – ին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված նաև Տավուշի մարզի Բերդ համայնքում, որի համայնքապետ Հարություն Մանուչարյանին իշխանությունները մոտ մեկ տարի է ձերբակալել են։ Հարություն Մանուչարյանը կրկին առաջադրվելու է այս ընտրություններին, նա գլխավորելու է «Զորավոր համայնք» […]

Սեպտեմբերի 1-ից 97 հազար շահառուի համար կավելանան նպաստները, որը կստանան հոկտեմբերի թոշակի հետ

Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կրկին հիշեցրեց, որ նախատեսում են թոշակների բարձրացում առնվազն 3 հազար դրամով։ Սեպտեմբերի1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվել է 21 հազար դրամ՝ նախկին 18 հազար դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ։ «Գործող օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի […]

Ադրբեջանցի զինվորներին չհանձնված հայ զինվորին ՊՆ-ն նույնականացնելու աշխատանքներ է սկսել. «Փաստինֆո»

Ադրբեջանցի մի քանի տասնյակ զինվորներին հանձնվել հրաժարված հայ զինվորին Պաշտպանության նախարարությունը նույնականացնելու աշխատանքներ է սկսել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։   Նրա հաղորդմամբ՝ Պաշտպանության նախարարությունը ամսաթվի ճշգրտման, տեղորոշման եւ անձի նույնականացման աշխատանքներ է սկսել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս լրագրող, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը տեսանյութ էր հրապարակել, որտեղ հրացանով եւ նռնակով […]

«2 նկար պետք է դնել իրար կողքի և տեսնել, որ Նիկոլից վախենալը, իրականում, ամոթ է». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ հորինում է հեքիաթ խաղաղության մասին, իսկ հաջորդ շաբաթ այդ հեքիաթն ավելի ահասարսուռ դարձնելու համար որպես այլընտրանք՝ առաջարկում պատերազմը:   «Այսօր լսում էի, թե ինչպես է Վլադիվոստոկում հերթական անմակարդակ ստերը խոսում՝ աշխարհի մի մասի ղեկավարների մոտ: Փորձում էր քծնանքով, էժանագին ստերով այս անգամ ՌԴ նախագահին […]

Մեր խնդիրն այն չէ, որ Նիկոլը հա ՏԱԼԻՍ է։ Մեր խնդիրն այն է, որ նա ամբողջությամբ ՏՐՎԵԼ Է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « Մեր խնդիրն այն չէ, որ Նիկոլը հա ՏԱԼԻՍ է։ Մեր խնդիրն այն է, որ նա ամբողջությամբ ՏՐՎԵԼ Է։   Наша проблема не в том, что Никол отдаёт. Наша проблема в том, что он полностью отдался»:

Իրավիճակն Էգեյան ծովում վերջին շաբաթներին նկատելիորեն սրվել է.Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Իրավիճակն Էգեյան ծովում վերջին շաբաթներին նկատելիորեն սրվել է Թուրքիայի և Հունաստանի փոխադարձ սադրանքների պատճառով, որոնք իրենց զինված ուժերը բերել են մարտական պատրաստվածության և ռազմանավեր են ուղարկել հակամարտության գոտի։   Հերթական էսկալացիայի համար խթանը է հանդիսացել Կիպրոսի հարավային ափերի մոտ Միջերկրական ծովի շելֆում նավթի և […]

«Ինքնախաբեության վերջը պետք է տալ՝ կոտրելով խաբեբաների դիմակները». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ինքնախաբեությունը դուք եք, որպես Հայաստանի «իշխանություններ» ոչ թե Արցախի անկախությունը։   Ինքնախաբեությունը ձեր տեսակն է, որ պատրաստ եղավ 4 տարում 4 հայրենիք փոխել։ Աղդամից մինչև բաքու և անկարա։ Ինքնախաբեությունը ձեր քաղաքական հեքիաթասացությունն է Բրյուսելից մինչև Մոսկվա։ Բայց ինքնախաբեության վերջը պետք է տալ՝ կոտրելով խաբեբաների դիմակները։ Արցախը 30 տարի հաղթած […]

Ադրբեջանը կրկին կրակել է

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:   Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:

Հանձնարարված է արագացնել. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, բրյուսել յան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը Երևանում շատ նեղ կազմով խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ հանգամանալից ներկայացրել է ձեռք բերված պայմանավորվածություններն ու քննարկված հարցերը։   Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Փաշինյանը հանձնարարել է, որ արագացվեն, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» տեքստային հատվածի հետ կապված աշխատանքները, որպեսզի մինչև նոյեմբերի կեսերը ունենան նախնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի