22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օսկար կատվի խնամակալը չպետք է վճռի մեր բոլորի ճակատագիրը

Թուրքը փակում է Լաչինի միջանցքը, Հայաստանի ԱԺ-ում բուֆետ են բացում։ Ընդամենը սեպտեմբերին տվել ենք 200-ից ավելի զոհ, ունենք չվերադարձված դիեր, իշխանությունն անամոթաբար գնում է Քաթար՝ ֆուտբոլ նայելու, օր ու մեջ ամենաթանկ ռեստորաններում հարսանիքի է։ Մեզ իսկապես հոտի տեղ են դրել՝ «Օսկար» կատվի տեղը։

ԱԺ-ում պատգամավորները կառուցողական քննարկում են, թե նոր օրենքով ոստիկանի դուբինկան ռեֆորմից հետո ռետինի՞ց է լինելու, թե՞ կաուչուկից։

Մեր գլխին վաղը թափվելու են թուրքի Բայրաքթարն ու հրթիռները. մենք ինչո՞վ ենք զբաղված։

Նայում ես մարդկանց, ովքեր հետդ նոյեմբերի 9-ից հետո երթի են եղել, նախընտրական շտաբերում ու հիմա հանկարծ իշխանության մեջ են, տարբեր պաշտոնների ու հասկանում ես, որ նրանք նույն հաջողությամբ վաղը Մեհրիբանի օֆիսում էլ կաշխատեն։ Իսկ որոշ ՔՊ-ական պատգամավորների լսելով՝ հասկանում ես, որ Օսկար կատուն նրանցից ավելի խելոք է, և բնականաբար՝ բարոյական։

Առաջին անգամ, երբ արձանագրվեց ՔՊ-ի ուսապարկության գաղափարը, շատ վատ էր, բայց դա ամենավատ բանը չէր։ Հետո պարզ դարձավ, որ ուսապարկությունը միայն ՔՊ-ական երևույթ չէ. դա վատ էր, բայց դարձյալ ամենավատը չէր։ Հետո հասկացվեց, որ ուսապարկությունը տարածված հանրային երևույթ է. դա շատ-շատ վատ բան էր, բայց էլի վատագույնը չէր։ Հիմա նկատվում է ամենավատը՝ ոչ քաղաքական դեմքերի ինքնաուսապարկացման պրոցեսը։ Նորմալ մարդիկ, լուրջ մարդիկ սկսում են մտածել, որ ուսապարկ լինելը ավելի կոմֆորտ է, ավելի անվտանգ է ու որոշում են դառնալ ուսապարկ՝ մինչև իրենց գլխի ճարը տեսնեն։ Սա է ամենավատը։

Ու անգամ չես կարող մեղադրել, որովհետև պայքարի դուրս եկած՝ ավելի հայտնի դեմքերը աչքիդ առաջ և ստվերում դառնում են «կառուցողական ու լայնախոհ», իսկ «Օսկարի» խնամակալը իր 680 հազարի շնորհիվ դեռ իշխանություն է։

Էդ 680 հազարից հիմա քիչ բան է մնացել, բայց չկա նաև հունիսի 20-ի ընտրությունների չեղարկման պրոցեսը։ Աննա Վարդապետյանն է դարձել քաղաքական դաշտի և քաղաքական վարքագծի վրա ազդող ամենաազդեցիկ գործոնը։

Կարող է տպավորություն ստեղծվել, որ Արցախի խեղդամահ լինելու պրոցեսը Երևանում քչերին է հետաքրքրում։ Բայց դա խաբուսիկ է. ո՞վ է կոնսոլիդացնում մարդկանց գաղափարի շուրջ, որևէ գաղափարի՝ ոչ միայն Արցախի։ 5 րոպե ցանկացած անտարբեր միջավայրում սկսում ես մարդկանց հետ հանգիստ խոսել, բացատրել խնդիրները, աչքիդ առաջ վերափոխվում են, դառնում են առողջ, հայրենասեր մարդիկ։ Պատկերացրեք, եթե ակտիվ, գրագետ, համակարգված աշխատանք տարվեր պատերազմից հետո, ինչքան ուրիշ վիճակ կլիներ այսօր։

Արցախի շուրջ սուր իրավիճակի մասին

Լաչինի ճանապարհի սուր ճգնաժամն այս կամ այն կերպ լուծվելու է, բայց հիմնական խնդիրը Հայաստանի ՄԵԿ հոգու իշխանության բովանդակությունն է։ ՄԵԿ հոգին չի կարող պետության ճակատագրական հարցերը միակամ լուծել։ Դա բերելու է աղետի։ Այսօրվա Լաչինի ճգնաժամը Պրահայում թույլ տված կոպիտ սխալների արդյունքն է, պատերազմից հետո թույլ տված կոպիտ սխալների ուղիղ հետևանքը։

Որպես օրինակ. 2 տարվա ընթացքում Երևանը ամենօրյա համառությամբ պետք է դներ Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը՝ բոլոր հարթակներում, բոլոր թղթերում, ինչպես թուրքերը դնում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Լաչինի միջանցքի, մեր լինել-չլինելու, խաղաղության և մյուս կարևոր հարցերի փոքրաթիվ բանալիներից մեկը Երևանում է։ Իսկ հիմա մենք մեր «բանալին կորցրել ենք» ու ոչ մի հարցի լուծում չենք տեսնում։ Իսկ այդ լուծումները կան. խաղաղության հնարավորությո´ւնն էլ կա, Արցախ պահելու հնարավորությո´ւնն էլ։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ