16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ

Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է 17 ռազմագերի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել: «Այս պահի դրությամբ գրասենյակն իր աշխատանքները […]

Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական աղբյուրներին՝ գրում է, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ։ Լրատվամիջոցը նշում է, որ միջազգային և տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները: Ըստ հրապարակման՝ եթե գնանք գույքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ։ Ըստ լրատվամիջոցի հրապարակման՝ դրանք հետևյալն են. […]

Դեռ կա ժամանակ կանխելու նոր զանգվածային ցեղաապանությունները և լիարժեք հայաթափումը. Վարուժան Գեղամյան

Հավանաբար տեսել եք հայերի հանդեպ թուրքերի իրականացրած հերթական ցեղասպանության նոր դրվագները. չեմ տարածում, որ չտեսնեք, թե մեզ` հայերին ոնց են ուղիղ եթերում գլխատում «21-րդ դարի միջազգային ստանդարտներին համապատասխան»: Սրան զուգահեռ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը հենց հիմա այդ ցեղասպանությունն իրականացրածների հետ բանակցության սեղանին, որով Ադրբեջանի նոր ցեղասպանությանն են հանձնելու Արցախի հայերին, իսկ ՀՀ-ն զրկելու են պաշտպանվելու հնաուավորությունից: […]

«Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը դրժում իր խոստումները․ պատասխանը շատ պարզ է․․․»․ Դերենիկ Խաչատրյան

«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրեում է․ «Երբ հայկական կողմը պաշտոնապես խոստովանում է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվել է ինչ–որ կոնկրետ հարցի շուրջ՝ տվյալ դեպքում գերիների վերադարձի մասով, ու երկու անգամ Ադրբեջանը դրժել է խոստումը, դա ինչի՞ մասին է վկայում, եթե ոչ ձախողված դիվանագիտության։ Ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանը […]

«Հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը և չի վերադարձրել գերեվարված 17 հայ ռազմագերիներին»․ Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: […]

Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել Զոհերին ու ավերածություններին Նիկոլ Փաշինյանի ընտելացրած հանրությունն, այդուհանդերձ, շոկի մեջ հայտնվեց գերիների գնդակահարության կադրերից։ Ադրբեջանցիներն այդ կադրերը համացանցում տեղադրել էին ոչ միայն հոգեբանական ճնման նպատակով։ Կադրերի հայտնվելու պահը հուշում է, որ դա արվել է Հայաստանի համար «կազուս բելլի»՝ պատերազմի պատճառ […]

Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Խնդիր 1 Մեր հասարակությունն առ այս պահը լավ չի պատկերացնում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։ Սա ընդդիմության, մեր բոլորի սուր խնդիրն է. չկա կոորդինացված աշխատանք։ Սա խնդիր է, որը պետք է արագ ու գրագետ լուծել։ Խնդիր 2 Հարցը խաղաղության կամ այլ պայմանագրեր ստորագրել-չստորագրելու մեջ չէ։ Սխալ է […]

Մենք գործ ունենք վայրենիների հետ․ Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Մենք գործ ունենք վայրենիների հետ: Ոչ մի առաջխաղացում չի կարելի […]

«Որտեղ կա հավատք, այնտեղ կա ուժ և որտեղ կա անհավատություն՝ այնտեղ թուլություն»

Աստվածային մեծագույն պարգևներից է հավատը, որ Արարիչը շնորհել է իր բոլոր արարածներին: Հավատքը հանդիպումն է Աստծուն, և յուրաքանչյուրն այդ հանդիպումը յուրովի է վերապրում: Եթե մեկը սրտաբուխ, առանց ապացույցների հավատում է, ապա մյուսը մտածում է, վերլուծում, համեմատում փաստերը և այն եզրակացության գալիս, որ Աստված կա, և այդ վստահությունը փոխանցվում է սրտին: Գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը գրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի