16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։ Սա նաև բխում է տելեգրամյան ալիքների տվյալներից: Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից: «Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին այդ ջոկատի ակտիվ ներգրավվածությունը […]

Մինչև ադրբեջանը Հայաստանի կողմից լուրջ հակահարված չստանա չի կանգնելու․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. «Վերջին ռազմական բախման ժամանակ գերի ընկած զինաթափված հայ մարտիկներին «խաղաղասեր» ադրբեջանցիների կողմից պառկած վիճակում գնդակահարելն ամբողջությամբ տեղավորվում է այս իշխանության քարոզած խաղաղության իրական օրակարգում: Հայի արյուն ունեցող իշխանավորը ո՞նց կարող է չնկատել թշնամու ագահությունը, վայրենությունը և իրական նպատակը: Ո՞նց կարելի էր ականապատված տարածքների քարտեզները տալ թշնամուն, ո՞նց […]

2 բուշալտ վրեն քցած, արդուզարդը ձեռին կապած, ֆենած մազերով ու ցելաֆանը վրեն մատրասի վրա պառկած. Արամ Գևորգյան

«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 բուշալտ վրեն քցած, արդուզարդը ձեռին կապած, ֆենած մազերով ու ցելաֆանը վրեն մատրասի վրա պառկած առաջին նկարի պրիմատը լալահառաչ գրառում ա արել ու ասում ա, որ իրանք պատերազմի օրերին գնացել ու կանգնել էին հայ զինվորի կողքին, դրա համար իրանց էս 2 տարի ա հալածում են։ […]

Բուլղարիայում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել` Ադրբեջանի նախագահի այցն ընդառաջ

Բուլղարիայում  հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցին ընդառաջ: Ակցիայի մասնակիցները պաստառներով երթ են անցկացրել եւ վանկարկում` «Ալիեւը ագրեսոր է»:

«Դիրքերում, ի հեճուկս Փաշինյանի հայտարարության, չկա բավարար քանակի քլունգ, բահ ու տաք հագուստ»․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ՊՆ-ում խորհրդակցություն է արել ու իրեն զեկուցվել է, որ բանակը կենցաղային իրերի պակաս չունի։ Եթե Նիկոլ Փաշինյանը իրոք հավատում է իր ասածին, ապա ինքը շարունակում է չտիրապետել բանակի իրական վիճակին ու չհասկանալ զեկուցածի և իրականության տարբերությունը։ Դիրքերում, ի հեճուկս Փաշինյանի հայտարարության, […]

«Ներողություն եմ խնդրում իմ նախնուց՝ Էրատո թագուհուց, որ նրա անունը մեկ օրվա մեջ դարձավ շարքային հայհոյանք»․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու տարի առաջ մեր դեմ սանձազերծված անհավասար պատերազմի ընթացքում կանանց ջոկատ կազմեցի մեր զինվորի կողքին լինելու, նրան մենակ չթողնելու նպատակով։ Ջոկատին զինվորագրված կանանցից մի քանիսի որդիները ժամկետային զինծառայողներ էին, այսինքն՝ կռվի դաշտում, մի քանիսը զինվորագրվել էին իրենց եղբայրների փոխարեն, որոնք տարբեր պատճառներով չէին գնացել այդ քայլին։ Ունեինք Գերմանիայի […]

Նույնիսկ վերելակը կանչեք, չի գա․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Սպառազինությունների ձեռքբերման հարցը Հայաստանի համար միշտ էլ կարևոր նշանակություն ունեցող խնդիր է եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն անընդհատ փորձել է միլիարդավոր դոլարների նորագույն սպառազինություններ գնելու միջոցով փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Սակայն հայկական կողմի համար նոր սպառազինությունների ձեռքբերումն առավել քան հրատապ է հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն արդեն սկսել […]

Խաղաղության պայմանագրի մասին հակասական մտքեր. Փաշինյանը խաբել է. մաս 103. «Ժողովուրդ»

2 օրից Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները: Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք՝ դեռ սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր խաղաղության պայմանագրի մասին եւ հետո ԱԱԾ-ի շուրթերով հերքել այն: Խոսքը ՀՀ ԱԺ-ում ունեցած իր ելույթի մասին էր։ «Մենք ուզում ենք ստորագրել մի […]

Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կբանակցեն. մանրամասներ Փաշինյան-ՔՊ հանդիպումից. «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը բավականին բուռն է անցել: «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր շարունակ ՔՊ-ական պատգամավորներից մեկնաբանություն էր խնդրում՝ հասկանալու՝ ի վերջո ինչ են քննարկել Փաշինյանի հետ: Պատգամավորները, սակայն, հանդիպման մասին որևէ մեկնաբանություն լրատվամիջոցներին չեն տալիս: Ու թեև Հայաստանում մարդկանց մտահոգությունները՝ կապված երկրի պաշտպանության […]

Էլ ի՞նչ «հետաքրքիր տարբերակներ» ունի իշխանությունը․ «Փաստ»

Նախօրեին «կարկառուն» քպականներից մեկն ասել է, թե «որ օրն իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա»: Այստեղ են ասում՝ իյա, իրո՞ք: Պետք է ենթադրել, որ պատգամավորը նկատի է ունեցել ոչ թե իշխանությունը պահելու ելք չունենալը, այլ առկա վիճակից դուրս գալու ելքեր չունենալը, քանի որ նա պատասխանել է լրագրողների հարցին, թե ի՞նչ ելք կա ստեղծված իրավիճակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի