Խաղաղության հաստատման գործընթացները լուրջ տարակուսանքներ են հարուցում Հայաստանի տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի առնչությամբ․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի պաշտոնական մասի բացման արարողությանը, որի ընթացքում իր օրհնությունն ու պատգամը բերեց համագումարի մասնակիցներին: «Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, Մեծարգո նախագահ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Սիրելի ներկաներ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 92-րդ համագումարի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու […]