Բացվել է արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյի կիսանդրին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի բակում բացվել է արևմտահայ բանաստեղծի կիսանդրին: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, կիսանդրու տեղադրմանն աջակցած Աննա Քոչարյանին և դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանին: Հանդիսավոր արարողության շրջանակում դպրոցի սաները ներկայացրել են հատվածներ Սիամանթոյի ստեղծագործություններից: Կրթօջախի երգչախումբն էլ կատարել է Սիամանթոյի «Սուրբ […]





































