28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա ձեր խնդիրը չէ. Ջհանգիրյանը՝ Սփյուռքի նախարարին

«Մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ, և ում տասնութ տարին լրանում է, պետք է տանեն բանակ ծառայության»,-  այսօր ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ խոսելով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծից: Նշենք,  որ առաջարկվում է, որ մինչև 2014 դեկտեմբերի 31 չծառայածները, ում տարիքն անցել է 27-ը տուգանք վճարեն և ազատվեն քրեական հետապնդումից: Օրենքը նախկինում սահմանված էր մինչր 2013 թվականի դեկտեմբերի 31-ի չծառայածների համար:

«Որն է այս օրենքի նախագծի ընդունման հիմքերը: Ինսունյոթ թվականից սկսած, ես և պաշտպանության նախարարները հայտարարություններ էինք անում, որ բոլոր ժամկետային զինծառայություններից խուսափողները զորոկաչերի ընթացքում հրավիրվեն ծառայության և ասում էինք, որ ով եկավ և ծառայության ներկայացավ, ազատվում է քրեական պատասխանատվության: Սա առաջացնում էր քննչական, դատախազական մարմինների դժգոհությունը, քանի որ որոշակի սպասելիքներից զրկվում էին:

Այդ լոբինիգի արդյունքում բերեցին այս նախագիծը, որը ըստ էության այն ժամանակ էլ էր հակասահմանադրական, հիմա էլ է հակասահմանադրական: Հիմա մենք իրենց չենք պատժում չծառաելու համար, այլ ինչ որ ֆինասնական պարտավոություններից հետո ազատվում են քրեական պատասխանատվությունից և խախտում ենք այն օրենքը, որը ասում է, թե բոլոր քաղաքացիները պարտավոր են ծառայել»,- ասաջ Ջհանգիրյանը և նշեց, որ այս օրենքը գործում է արդեն տասը տարի և էականորեն չի ազդել հետախուզվողների թվի կրճատման վրա:

Դիմելով օրենքի զեկուցող, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ պատգամավորն ասաց.«Սա ձեր խնդիրը չէ, այս օրենքը պետք է ներկայացներ Պաշտպանության նախարարը կամ Արդարադատության նախարարը, սրանք սփյուռքի հետ կապ չունեն, մեր քաղաքացիներն են, որոնք պարտավոր են գան և ծառայեն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ