28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թե ինչ ջերմոցային պայմաններում են ծառայում պաշտոնյաների երեխաները

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե այն, որ նախագծին պետք է տալ դրական եզրակացություն, միանշանակ է, սակայն վստահ է, որ այն զուտ իրավիճակային լուծում է տալիս:

«Առաջարկում եմ Կորյուն Նահապետյանին (ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ) լուրջ քննակում կազակերպել այս խնդրի վերաբերյալ, միգուցե արժե բարձրացնել շեմը, որովհետև ինձ հանդիպել են դեպքեր, երբ երիտասարդները բանակից խուսափելու համար անգամ իրենց երիկամների մեջ այնպիսի հակաթույներ են ներարկում, որ կարողանան բժշկական կոմիսիաներով ճանաչվել ոչ ենթակա:

Բայց մենք նաև գիտենք, թե որտեղ և ինչպիսի ջերմոցային պայմաններում են ծառայում բոլոր, կրկնում եմ, առանց բացառության բոլոր բարձրաստիճան պաշտոնյանների զավակները, եթե իհարկե, նրանք ընդհանրապես ծառայում են»,-ասաց նա և նշեց, թե հարցը լուրջ սոցիալական դժգոհության պատճառ է: Նախագծի հարակից զեկուցող անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, թե հենց այդ նկատառումով էլ հանձնաժողովը նպատակ ունի ձևավորել աշխատանքային խումբ:

Նաիրա Զոհրաբայնն արձագանքեց, որ չի ցանկանում թվարկել այն հիվանդանոցների անունները, որտեղ գիտի, թե 7-8 տարեկան տղա երեխաների համար ինչպիսի դոսիեներ են պատրաստում, հիվանդության չեղած պատմություններ պատրաստում, որպեսզի 18 տարի լրանալով՝ բանակից ազատելու փաթեթ պատրաստեն: «Այո, կոնկրետ ես ունեմ կոնկրետ օրինակներ կոնկրետ հիվանդանոցների, որտեղ տասնյակ, հարյուրավոր դոսիեներ են բացվում արական սեռի երեխաների համար, որպեսզի հետագայում ալիբի ունենան բանակից ազատվելու չեղած հիվանդություների համար»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը լրացրեց, թե սահմանին վերջին շրջանում տասնյակ զոհերը նույն խնդիրն են փաստում: «Գիտե՞ք, սոցցանցերում ինչ հարց է քննարկվում, թե ժողովուրդ մահացածերից ոչ մեկը գոնե միջին կարգի ապրող ընտանիքից չի, բոլորը ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներ են, այդ հարցն է քննակվում: Չեմ հասկանում, այն ասացվածքը իրականությո՞ւն է դարձել, թե «հայրենիքն աղքատինն է միայն պատերազմի ժամանակ»: Սա անընդունելի է և չի կարող շարունակվել, որ հասարկության մեջ շերտեր կամ կաստաներ ձևավորվեն բանակում ծառայողների ու չծառայղների համար»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ