Կքննարկենք Ղարաբաղյան կարգավորման թեման.Նալբանդյանը Մոսկվա կատարելիք այցի մասին
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը 07.04.2015 Տիգրան Լիլոյան. Ապրիլի 7-8-ը կկայանա Ձեր պաշտոնական այցը Մոսկվա։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այցելությունից։ Էդվարդ Նալբանդյան. Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը բացի արտաքին քաղաքական համադրման և միջազգային հարթակներում համագործակցության հարցերից, նախատեսում ենք անդրադառնալ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի ողջ շրջանակին, մեր երկրների ղեկավարների մակարդակով […]





































