Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Լիբանանի արտգործնախարարին
Ապրիլի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլին, ով գլխավորում է Լիբանանի պատվիրակությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են նաև Լիբանանի բնական պաշարների և ջրային ռեսուրսների նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը։ Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է […]





































