10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու սիրտդ կարծրացավ

Վերջերս «սև կատու» է անցել նախկին դաշնակիցներ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի եւ ՀԱԿ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանի միջեւ: Բացի այն, որ ԱԺ-ում այլեւս չես հանդիպի նրանց միմյանց ականջին մտերմիկ շշնջալու տեսարանների, իրեն ընդդիմություն հայտարարած ԲՀԿ ղեկավարն ու ՀԱԿ կարկառուն դեմքը հրապարակային միմյանց չեն խնայում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովն այսօր ընդունեց «Եկամտի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կոչ արեց պատգամավորներին` եթե արժանապատվություն ունեն քվեարկությամբ մերժեն կառավարության գործելաոճը:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց. «Խորհուրդ եմ տալիս այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գնահատականներ չտալ այն քաղաքական ուժերին, ովքեր առաջնորդվում են իրենց սկզբունքներով և իրենց տեսլականներով և կոչեր չանել արժանապատվությունների և այլնի:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ քվեարկում է այնպես, ինչպես հարմար է գտնում: Եթե կան ուժեր, որ սխալ են հասկացել այս նախագիծն ու այլ կերպ են քվեարկելու, դա չի նշանակում, որ պիտի մոլորեցնեն հանրությանը»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ