04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մի շտապեք, պարոն Սահակյան

 Ազգային ժողովում քննարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխությամբ՝ դրոշմապիտակավորվելու են պետք է դրոշմապիտակավորվեն դեղերը, վիտամինները, օծանելիքները, պահածոները և այլ ապրանքներ:Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Վարդան Այվազյանը նշեց, որ կառավարությունը հնարավորություն է տալիս ՓՄՁ-ներին, որ այս ժամանակահատվածում՝ մինչև հունիսի մեկը, ժամանակ է տրվում դրոշմապիտակավորելու իրենց ապրանքները:  

Ըստ նրա՝ այս ժամանակահատվածում տնտեսվարողներին հնարավորություն է տրվում զերծ մնալ վարչական անցուդարձից:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ նման նախագծեր չէին ծնվի, եթե դրանք ավելի վաղ բերվեին ու լուրջ քննարկում անցնեին: «Քիչ առաջ ինձ համար զավեշտ էր, որ ամեն մեկն արդարանում էր, թե ով ինչպես է քվեարկելու նախագծի շուրջ, դա էլ է նրանից, որ պարզապես պահի տակ են որոշումներ կայացնում»,-ասաց Բիշարյանը՝ հիշեցնելով եկամտահարկի մասին օրենքի քվեարկությունը, ապա հետաքրքրվեց, թե չի կարծում, որ եթե կառավարությունը նախապես քննարկի պատգամվորների հետ նախագծերն, ապա հրամցնի, այլ պատկեր կլինի:

Վարդան Այվազյանը պատասխանեց, որ ամեն մեկն ազատ է արտահայտվելու այս ամբիոնից խոսելիս: Նա նկատեց, որ նման տարբերակ ևս եղել է ժամանակին: «Եթե նախկինում կառավարությունը գնացել է ներդրող-արտադրող կոնցեպցիայով, այս անգամ այս միջոցով, երկու պարագայում էլ պատգամավորների հարցադրումների հետ կապված է կառավարությունը, որ ականջալուր է, իրականացրեց դա: Պատգամավորներով գնացել ենք, ասել ենք, որ անհանգստություն կա, ու կառավարությունն ընդառաջ է գնացել»: Նշենք, որ այս օրենքի փոփոխությունը պետք է գործեր ապրիլի երեսունից, ոչ թե հունիսի մեկից:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքելու հնարավորություն չտվեց Բիշարյանին, վերջինս էլ նետեց. «Պարոն Սահակյան, մի շտապեք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ