27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այսօր փակ փողոցներ կան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են.  Հարգելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկության համար փակվել է Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին  փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված: Որպես այլընտրանքային ճանապարհ Երևանի քաղաքապետարանը առաջարկում է Նորագավիթի 1-ին փողոցը: Խոշոր բեռնատարներին և դեպի Արցախի փողոցի ուղղությամբ երթևեկող այլ տրանսպորտային միջոցներին առաջարկվում է Նորագավիթի   1-ին փողոցի վերջնամասից աջ շրջադարձով երթևեկել […]

Ապացուցել է

Երկրապահի օրվա կապակցությամբ այսօր Եռաբլուրում գտնվող Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց ոչ միայն երկրապահի օրը, այլև մայիսի իննի երկու տոների կապակցությամբ՝ Հայրենական Մեծ պատերազմի ու Շոշիի հաղթական օրվա: Նախարարը նշեց. «Մեզ ոգեկոչել են նախևառաջ մեր պապերի հաղթանակները, և դրա շնորհիվ էլ մենք հետագայում հաղթանակներ ենք տարել Արցախում»: Օրվա հետ կապված նա […]

«Մենք տեսնում ենք ահագնացող բռնություն և ցինիզմ»

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ մայիսի 7-ին երեկոյան Վաշինգտոնի ազգային մայր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Միջկրոնական աղոթքի արարողությանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, […]

Լավրովի` Թուրքիա կատարելիք այցը հետաձգվել է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` մայիսի 16-ին Թուրքիա կատարելիք այցը հետաձգվել է, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Cihan» լրատվական գործակալության հաղորդմամբ` Լավրովը մայիսի 16-ին պետք է ժամաներԱնթալիա` թուրք պաշտոնակցի հետ միասին նախագահելու 2 երկրների միջև գործող Բարձրագույն ռազմավարական համագործակցության խորհրդի շրջանակներում կազմակերպվող ռազմավարական ծրագրավորման խմբի ամենամյա նիստին, որը  նախատեսված է եղել մայիսի 16-ին: Ըստ աղբյուրի` ռուսական «Իզվեստիա» թերթը, […]

Շնորհավոր Եռատոնդ, հայրենի՛ք Հայաստան

 Քրիստոսապաշտ Հայե՛ր, հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի պատմության հաղթական էջերում իրենց հաստատուն տեղն ունեցան մայիսյան  փառավոր հերոսամարտերն ու հաղթանակները:   Մայիսյան պատմական հաղթանակները՝ «Վասն՝ հավատո, վասն՝ հայրենյաց», ճակատագրական են եղել հայերիս համար: Ավարայրի ճակատամարտ, Առաջին Հանրապետության կազմավորում, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ, Շուշիի անառիկ բերդի փառավոր ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի ստեղծում, որի ոգին իր բռնազավթված […]

Շուշիի առանձնակի գումարտակ չի եղել, Սեֆիլյանը սովորական ազատամարտիկ է/վիդեո/

«Շուշիի առանձնակի գումարտակ չի եղել, Սեֆիլյանն էլ սովորական ազատամարտիկ է: Հայ մարդ, ազատամարտիկ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն՝ անդրադառնալով Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված քրեական գործին: Լրագրողի դիտարկմանը, թե Սեֆիլյանը հրամանատար է եղել, Գրիգորյանն արձագանքեց. «Սաղ ազգն էլ հրամանատար է»: 

Ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ս. թ. մայիսի 8-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդա­կան ստեղծագործության կենտրոնում կբացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Մալաթիայի Հայորդյաց տան սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. մայիսի 13-ը: Ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կցուցադրվի պատանիների ստեղծած խեցեգործության, փայտի գեղարվեստա­կան մշակման, կտորի գեղարվեստական ձևավորման (բատիկա), մանրանկարչութ­յան, գեղանկարչության […]

Գալուստ Սահակյանն այցելել է ԵԿՄ վարչություն

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Երկրապահի օրվան նվիրված միջոցառումների կապակցությամբ մայիսի 8-ին այցելել է ԵԿՄ վարչություն: ԵԿՄ վարչությունում եկեղեցու սպասավորներն իրականացրել են խաչքարերի օրհնության կարգ: 

Սեյրան Օհանյանը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի ս.թ. մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի