12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրապարակվել են ԼՂՀ ընտրության արդյունքները

Ընտրությունների ընթացքի մասին` ժամը 20:00-ին Մայիսի 3-ին ժամը 21:00-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակել է ԿԸՀ հաղորդագրությունը Ազգային ժողովի ընտրություններում քվեարկության ընթացքի մասին` ժամը 20:00-ի դրությամբ: Ընտրական օրենսգրքի համաձայն, բոլոր ընտրական տեղամասերը ժամը  20.00-ին  փակվել են: Ստորեւ ներկայացվում են ԼՂՀ ԿԸՀ հրապարակած տվյալները քվեարկության ընթացքի մասին: ժամը 20.00-ի դրությամբ Քվեարկության մասնակիցների թիվը […]

Արքայազն Ուիլիամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը ցուցադրել են իրենց նորածին դստերը /ֆոտո, վիդեո/

Օրեր առաջ ծնվեց Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամի ու դքսուհի Քեյթ Միդլթոնի դուստրը: Փոքրիկն արդեն հասցրել է հայտնվել մեծ ուշադրության կենտրոնում, ծնողները ցուցադրել են փոքրիկի լուսանկարները, իսկ նրա ծննդյան կապակցությամբ Լոնդոնի Թաուերյան կամուրջը վարդագույն լույսերով է վառվել, հայտնում է НТВ-ն: Այժմ, համաձայն ավանդույթի, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթը պետք է փոքրիկի ծնողների հետ քննարկի նրա անունը,  եւ […]

Գյուղնախարարը մեկնել է

      ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության  և  ջրային  տնտեսության  դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա: Պաշտոնական այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության,բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ:   Հանդիպման ավարտին  նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայիգյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարարության միջև գյուղատնտեսության ևանտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին:   Հանդիպումներ են նախատեսված նաև  Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարությանպաշտոնյաների, ինչպես նաև Զարգացման գործակալության տնօրենի հետ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև Ավստրիայի անասնաբույծների ասոցիացիա, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողտնտեսություններ, նախատեսված են հանդիպումներ անասնաբուծության և կաթնարտադրության բնագավառի ավստրիացի գործարարների հետ:   Այցի շրջանակներում  նախարարը կհանդիպի նաև Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին          

Արցախցին գիտի ինչի համար է քվեարկում.Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ պատգամավորները` խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Հայկական պատվիրակության անդամները շրջում են ամբողջ ԼՂՀ-ի տարածքով և հետևում ընտրությունների ընթացքին: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ հայ պատգամավորները մայիսի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւել են Շուշիում, Հադրութում, Մարտակերտում:  ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, թե արցախցին գիտի ինչի համար է քվեարկում`ընդգծելով, […]

Նրա մահը մեծ կորուստ է

Լեյլի Խաչատրյանի մահը մեծ կորուստ է թատրոնի և նրա արվեստի երկրպագուների համարԼեյլի Վաղինակի Խաչատրյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մայիսի 4-ին, ժամը 12:00-14:00, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում, տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: Երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 85-րդ տարում իր մահկանացուն կնքեց հայ թատրոնի ինքնատիպ անհատականություններից մեկը` […]

Մեր ԶԼՄ-ները կշարունակեն արժանապատվորեն գնահատել խոսքի ազատության սահմանները.Գալուստ Սահակյան

Աժ նախագահի ուղերձում ասվում է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:  Խոսքի ազատության եւ լրատվամիջոցների գործունեության համար արժանապատիվ պայմաններ ստեղծելը նույնքան մեծ պատասխանատվություն է, որքան այդ ազատությունից օգտվելը եւ այն ի շահ հասարակության գործածելը: Սա նշանակում է թշնամանքի եւ անհանդուրժողականության բացառում եւ գործընկերային փոխհարաբերություններ պետության, հասարակության ու ԶԼՄ-ների միջեւ՝ անկախ վերջիններիս […]

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Մայիսի 4-ին, ժամը 04.41-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքով անցնող ջրանցքն ավտոմեքենա է ընկել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատյան փողոցում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VD 329 և «ՈՒԱԶ» մակնիշի 34 VZ 504 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի […]

ԼՂՀ-ում ընտրություններին մասնակցել է ընտրողների 70 տոկոսից ավելին

ԼՂՀ-ում երեկ՝ մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,6  տոկոսը։ Այս մասին հայտարարել է ԼՀՂ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ 279 ընտրատեղամասերի տվյալների արդյունքներով։ Նրա խոսքով, 102 034 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 72 039 մարդ, ապահովելով 70,6 տոկոս մասնակցություն։ Թիվ մեկ ընտրատարածքում 9329 ընտրողներից քվեարկել է 6107-ը (65,5 տոկոս), 2-րդ ընտրատարածքում՝ 9463 ընտրողներից՝ 6479-ը […]

Հրդեհ Դավիթաշենում

Մայիսի 3-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել բնակարաններից մեկի խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.13-ին, մարվել` 21.27-ին: Ամբողջությամբ այրվել է խոհանոցը՝ գույքով (10 քմ):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի