20 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Նաիրա Զոհրաբյանի ու ԲՀԿ այլ անդամների հետ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի և Միքայել Մելքումյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:

Քննարկվել են «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» կողմից Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությունները

Պաշտոնական այցով Քուվեյթի Պետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կեցավայրում ընդունել է «Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի» գլխավոր տնօրենի տեղակալ Հիշամ Իբրահիմ Ալ-Ուաքայանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քուվեյթյան հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Քուվեյթի հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ինչի […]

Լուռու մարզի կանայք հիմնում են բիզնես Եվրամիության աջակցությամբ

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը և Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) Ախթալայում մարտի 11-ին նշեցին Կանանց միջազգային տոնը: Միջոցառման նպատակն էր հանրությանը ներկայացնել «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացիկ ձեռքբերումները: Այս համատեղ նախաձեռնությունը ևս մեկ առիթ էր՝ նշանավորելու ԵՄ պատրաստակամությունը օգնելու կանանց կայանալ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական,մշակութային և այլ ոլորտներում:   Միջոցառումն իրականացվեց ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀԵԿԱ-ի կողմից Լոռու մարզում իրականացվող  «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանն իր ելույթում նշեց, որ Եվրամիության կողմից կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, և այս մեկն էլ դրա վառ ապացույցն է: «Ծրագրի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցել են Լոռու մարզի ավելի քան 140 կանայք և աղջիկներ: Դասընթացներիարդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել է  ընդհանուր առմամբ  […]

Դրսից միջամտություններ ակնհայտորեն կան.Ազատ Արշակյան/վիդեո/

 «Հայաստանում կան քրեական տարրեր, որոնք Հայաստանի ներքին գործերին միջամտելու գործիք են: Դա Հայաստանում չի արվում, ՀՀ իշխանություններն ու քաղաքացիները չեն դրա տերը: Հայկական պետությունը դեռեւս այնքան թույլ է, որ չի կարողանում դրանց լիկվիդացնել: Դրսից միջամտություններ ակնհայտորեն կան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման քրեական հեղինակությունների հետ  կապվող վերջին իրադարձություններին անդրադարձավ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյաը: Ազատ Արշակյանի դիտարկմամբ […]

Հարց ունի հանրապետության նախագահին

«Մեզ մոռացնել են ուզում տալ ամենակարևորը՝ մենք հայրենիք ենք կորցրել, մեծագույն մասը մեր գրավված տարածք է այսօր, այս մասին չեն ուզում, որ մենք հիշենք»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազիչյանը: Ըստ նրա՝ մեծագույն խայտառակություններից մեկն այն է, որ Երևանում վաճառվող քարտեզների վրա Ախուրյանից այն կողմ ընկած տարածքի վրա գրված […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին» պայմանագրի՝ հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ: Երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակում նախագահներ Սերժ […]

Ուղղաթիռների բախման շոկային տեսանյութը հայտնվել է համացանցում /վիդեո/

Համացանցում է հայտնվել Արգենտինայում երկու ուղղաթիռների բախման տեսանյութը, որի արդյունքում 10 հոգի էին մահացել: Հիշեցնենք, որ զոհերի թվում էին ֆրանսիացի 25-ամյա լողորդուհի, 2012թ. Օլիմպիական չեմպիոն Կամիլ Մյուֆֆան եւ 28-ամյա բռնցքամարտիկ, օլիմպիական մեդալակիր Ալեքսիս Վաթսենը: Նշենք նաեւ, որ մինչ այսօր պարզ չէ, թե որն է եղել ուղղաթիռների վթարի պատճառը:

Ինչ են խոսել դաշնակցականները նախագահ Սերժ Սարգսյանի հետ

«Հրապարակված է հայեցակարգ՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված, մենք հրապարակել ենք նաև մեր առաջարկություններն ու առարկությունները հայեցակարգի վերաբերյալ՝ մինչև նախագահի կողմից հայեցակարգին հավանություն տալը անհրաժեշտություն կար, որ մեր առաջարկությունները քննարկվեն նաև հանրապետության նախագահի հետ, այդ քննարկումներն են տեղի ունեցել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով Սահմանադրական բաիրեփոխումների հայցեկարգի շուրջ նախագահ […]

Եվս մեկ հուսախաբություն…

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ «Կարֆուրի» մուտքը Հայաստան էական փոփոխության չի բերի: Այդ մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ես կարծում եմ, որ մեկ սուպերմարկետով ոչինչ չի փոխվի: Դժվար թե փոփոխություններ լինեն, եթե իբր 95%-ը մեր ապրանքն է լինելու, իսկ մնացածը ներկրվելու է եվրասիական երկրներից, ապա գնային փոփոխություններ դժվար […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Րաֆֆու 111՝ «Յումալյուքս», «Ռաօ-Մարս», «Աստրա» գործարանների, «Ռաօ-Մարս» գործարանի թվով 2 հանրակացարանների, թերզարգացած երեխաների ուսումնարանի և հարակից օբյեկտների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի