17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Գեներալը լուծում է Ծաղիկ Ռուբոյի հարցերը. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Երկուշաբթի տեղի է ունեցել ԵԿՄ վարչության նիստ, սակայն Աբովյանի ընտրությունների հարցը նիստում չի քննարկվել, «բոլորովին այլ հարցեր են եղել նիստի առանցքում», տեղեկացրեց ԵԿՄ մամլո պատասխանատու, Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը, որից փորձեցինք ճշտել, թե, ի վերջո, ի՞նչ դիրքորոշում ունի ԵԿՄ-ն Աբովյան քաղաքի ընտրություններում, քանզի ԵԿՄ-ի մի մասը Վահագն Գևորգյանին է պաշտպանում, մյուս մասը` Արթուր Հարությունյանին:

«Կենտրոնացած դիրքորոշում այդ հարցում չկա, քանի որ դրանք համապետական ընտրություններ չեն. նայեք` Կոտայքի մարզային խորհուրդը հայտարարել է, որ պաշտպանում է Վահագն Գևորգյանին, իսկ Աբովյանի տարածքային բաժանմունքը, ուր երկրապահները մտերիմ հարաբերություններ ունեն Արթուր Հարությունյանի հետ, հայտարարել են, որ իրեն են ընտրելու, ինչն էլ չի արգելվել վերևից»: «Վերև» ասելով՝ նկատի ունեք Մանվել Գրիգորյանի՞ն: «Նկատի ունեմ ԵԿՄ վարչությանը»:

Այսինքն` ազատ եք թողել քվեարկությունը: «Կարելի է այդպես ասել»: Գեներալ Մանվելը երկակի մոտեցո՞ւմ է հանդես բերում, ինչպես եղավ 2008-ին: «Նախ` գեներալը 2008-ին նման մոտեցում հանդես չի բերել, և հետո` անալոգիան ամենևին տեղին չէ»: Վրե՞ժ եք լուծում Ծաղիկ Ռուբոյից՝ ԵԿՄ-ն պառակտելու համար: «Լա՜վ, էլի, նման բան ընդհանրապես չկա»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ