20 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տեղի է ունեցել զորակոչային խնդիրներին նվիրված խորհրդակցություն

Մարտի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ձմեռային զորակոչի նախնական արդյունքները: Խորհրդակցությանը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, առողջապահության ոլորտի պատասխանատուներ, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, տարածքային զինկոմիսարիատների, ինչպես նաև բուժհանձնաժողովների ներկայացուցիչներ: Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել […]

Դպրոցն անվանակոչվել է արցախյան ազատամարտի հերոսի անունով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել  ՀՀ ԿԳՆ «Լոռու մարզի Տաշիրի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը զոհված բժիշկ-ազատամարտիկ Արտակ  Խաչատրյանի անունով կոչելու վերաբերյալ: Բժիշկ Արտակ Խաչատրյանը եղել է տվյալ դպրոցի շրջանավարտ, կամավոր մասնակցել է արցախյան ազատամարտին. մեծ է եղել նրա ներդրումը արցախյան ազատամարտի և հայոց բանակի ռազմական բժշկության կայացման գործում: […]

Վետերաններին սպանող հանցախմբի ղեկավարը, պարզվել է, 66-ամյա կին է

ՌԴ ոստիկանության տվյալներով` Իրկուտսկի 66-ամյա բնակչուհին, նրա դուստրը, թոռնուհին եւ վերջինի քաղաքացիական ամուսինը դաժանաբար սպանել են մի շարք վետերանների` նրանց թալանելու նպատակով: Ինչպես պարզվել է, հանցախումբը ղեկավարել է 66-ամյա կինը, ով գաղտնի ձեւեով պարզել է, թե որքան փող ունեն պահած ծերունիները, ապա նրա դուստրը, թոռնուհին ու վերջինի ամուսինը մտել են տարեց մարդկանց տուն, սպանել նրանց […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանի, Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

Կենտրոնական բանկը փոփոխություն է կատարել

ՀՀ ԿԲ խորհուրդը փետրվարի 24-ին փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, որոնց հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը, ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների` միջազգային վարկանշային գործակալությունների կողմից վարկանիշերի ստացումը: Իրականացված փոփոխությունների արդյունքում էականորեն ընդլայնվել է այն […]

Գալիս, գնում են…./վիդեո/

«Մտավորականը պետք է լինի հայրենիքի հետ, քանի որ իշխանավորները գալիս,գնում են, իսկ հայրենիքը մնում է»,-մեզ հետ զրույցում հոգու ցավը կիսեց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը: Բեգլարյանի փոխանցմամբ մտավորականը պարզապես իր ճշմարիտ խոսքով պետք է կարողանա ուղղորդել ժողովրդին.«Չպետք է իշխանությանը այնքան մոտ լինես, որ Զորի Բալայանի նման ասեն՝ իշխանամետ է: Չպետք է […]

Քաղաքաշինության նախարարությունն օժանդակում է սահմանային զորամասերին

Այսօր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի սահմանային հենակետերին անհրաժեշտ շինարարական նյութերով օժանդակելու վերաբերյալ հարցեր: Հանդիպման ընթացքում շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները մեծ պատրաստակամություն են հայտնել պարբերաբար անհրաժեշտ շինարարական նյութերով օժանդակել սահմանային դիրքերի ամրացմանը: Քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն առաջիկա օրերին շինարարական նյութերով բեռնված մեքենաները կուղևորվեն Տավուշի մարզի սահմանային զորամասեր: […]

Չեխիայում Շարմազանովի ելույթից հետո Թուրքիայի դեսպանին ձայն չեն տվել

Մարտի 8-11-ը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Չեխիայում գտնված  հայ պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփոեց հանդիպումը: Նա պատմեց, որ մի շարք միջոցառումներ են կազմակերպվել, Չեխիայի երաժշտության թանգարանում ցուցադրություն է կազմակերպվել, որտեղ ներկայացրել են միջազգային մամուլի հրապարակումները, քաղաքական, հասարակական գործիչների դատապարտումները: Մինասյանի խոսքով՝ հրավիրված գիտական կոնֆերանսի ժամանակ Շարմազանովը ելույթ […]

Ջուր չի լինի

Ի լրումն ս.թ. մարտի 11-ի մամուլի հաղորդագրության՝ «Երևան Ջուր» ՓԲԸ տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում հնարավոր է դարձել նախօրոք հայտարարված Նոր Նորք վարչական շրջանում և Արարատի մարզում մարտի 13-ին ջրամատակարարման ընդհատման ժամկետները նվազեցնել: Այսպես, ժամը 9.00-24.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 5-րդ, 8-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը, […]

Պուտինը հիվանդ է եւ մեկ շաբաթ է` ընդհանրապես չի երեւում. զլմ-ներ

Լրատվամիջոցներն անհանգստացած են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջությամբ: Պուտինն արդեն մեկ շաբաթ է` չի երեւացել հասարակության առաջ, ավելին` նա հետաձգեց մի շարք կարեւոր հանդիպումներ, որոնց թվում էր նաեւ Պուտին-Նազարբաեւ-Լուկաշոնկո եռակողմ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար երեկ, գրում է РБК-ն: Կրեմլն անակնկալ կերպով հետաձգեց նաեւ Հարավային Օսեթիայի հետ պայմանագրի կնքումը: Անգամ մարտի 8-ին կանանց հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի