Հայկական ուժերը չեն դիմադրել, գաղթականների հետ նահանջել են. բացառիկ մանրամասներ
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի համար առաջին հանրապետության կայացման փաստը անհույս տեղից ծնված հրաշք է: Այդ մասին այսօր նա խոսեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա բնութագրմամբ հայ ազգը բավականին թուլացած էր ու մնացել էր առանց ղեկավարության.
«Հայակական ուժերը չեն դիմադրել , գաղթականների հետ նահանջել են: Առանց դիմադրության` հայկական զորքերը, նաև հյուսիսային զորամասեր կային, հանձնեցին Տրապիզոնը ու հասան Արփաչյա գետին: Բանակցություններ սկսվեցին Բաթումում: Թուրքերը պահանջում էին կատարել Բրեստ-Լիտովսկի պայմանագրի պայմանները, Անդրկովկասի բնակչությունը փորձում էր հակադարձել»,-ասաց Վիրաբյանը:
Հայկական ղեկավարությունը գտնվում էր Թբիլիսիում և տեղյակ չէին, թե ինչ է կատարվում արևելյան Հայաստանում ու մասնավորապես Արարատյան դաշտավայրում:
«Հայ ժողովրդի համար առաջին անգամ հազարամյա պատմության ընթացքում դրվեց լինել չլինելու հարցը: Որոշված էր նահանջել ու գնալ Սևան: Այստեղ մեծ դեր խաղաց նաև Գևորգ 5-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի դիրքորոշումը, որը ասեց, որ չի լքի Էջմիածինը ու զինվորական ղեկավարությունն էլ չենթարկվեց ու ելան պայքարի: Հոգևորականները անգամ զինվորագրվեցին: Բահով ու եղանով տարբեր գյուղերից գալիս էին ճակատամարտին մասնակցություն բերելու»,-նկատեց Ամատունի Վիրաբյանը:
Ազգային արխիվի տնօրենի փոխանցմամբ` հայկական զորքերը ցույց տվեցին , որ կարող են կռվել, ինչպես Սարդարապատում, այնպես էլ Բաշ-Ապարանում ու Ղարաքիլիսայում. «Ամենակարևորը, որ այս ճակատամարտերի շնորհիվ Բաթումիի բանակցություններում, որ Թուրքիան մտադիր չէր Հայաստանի հետ, որպես այդպիսին դէ ֆակտո պայմանագիր կնքել` ստիպված կնքեց: Հայաստանը դարձավ պետություն ու իր առաջին պայմանգիրը կնքեց»,-հավելեց Ամատունի Վիրաբյանը: