28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ալյուրը կթանկանա. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման շուրջ զրուցել է 2010թ-ից ալյուրի ու հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանի հետ:

-Պարոն Մոսոյան, եթե բավարարվի ՀԷՑ-ի պահանջը, Հայաստանում էլէկտրաէնէրգիան մոտ 40 դրամով թանկանա: Սա ինչպե՞ս կանդրադառնա Ձեր ընկերության գործունեության վրա:

-Ձեր գրպանի վրա դա ինչպե՞ս կանդրադառնա: Իհարկե վատ, մեզ համար էլ վատ հետևանքներ կունենա: Եթե մի բան թանկանում է, ապա այն համամասնորեն ամեն ինչ վրա տարածվում է: Ուզենք, թե չուզենք, աստիճանաբար, շուկայի պահանջներից ելնելով, եղածի գներն էլ պետք է թանկացնենք և բերենք այն աստիճանի, որպեսզի վնասներ չկրենք և գոնե մի փոքր չափով եկամուտ ունենանք: Շատ տհաճ ու անդուր գործընթաց է:

-Պարոն Մոսոյան, իսկ արդյո՞ք հնարավոր չէ էլէներգիայի սակագնի բարձրացման դեպքում չթանկացնել ալյուրի գինը: Դուք կարո՞ղ եք Ձեր ընկերության շահույթը նվազեցնելու հաշվին ալյուրի գինը չբարձրացնել:

-Ալյուրի արտադրությունն այն միակ արտադրությունն է, որտեղ գազ և այլ էներգակիրներ չեն օգտագործվում միայն էլէկտրաէներգիա: Այսինքն՝ այն ամբողջը ինչի շնորհիվ ալյուրն արտադրվում է, էլէկտրական հոսանքով է: Դե, այսքանից հետո պատկերացրեք, թե ինչպես կարող է էլէներգիայի թանակցումը վատ չանդրադառնալ ընկերության գործունեության վրա: Թեև ամեն հնարավոր բան անում ենք, որպեսզի ալյուրի գինը պահենք, բայց դե ինչքան էլ փորձենք, միևնույն է՝ վնասով չենք կարող աշխատել: Ի վերջո հարցը համար առաջին սննդատեսակի մասին:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ