01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանը մեկնում է Ռիգա

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Հանրապետության նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:

«Նարեկ Սարգսյանն իրեն վեր ա դասում Ալեքսանդր Թամանյանից» /վիդեո/

«Չի կարելի ամեն ինչի վրայով թռնել, սենց կարելի է քաղաքն ավիրել. Նարեկ Սարգսյանն իրեն վեր ա դասում Ալեքսանդր Թամանյանից, ես էլ գեղանկարիչ եմ, կարող եմ ասել, որ ինձ էլ վեր եմ դասում Մարիտիրոս Սարյանից, նա ավիրեց այս քաղաքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց Տերյան 23 շենքի բանկիչ Վարդան Գաբրիելյանը: Նշենք, որ այս և մի քանի այլ […]

Մեր իրավական ոլորտի աշխատակիցները վերահսկում են. նախարարը՝ զինվորների մայրերի հետ կապված միջադեպից

«Ինչ այսօր եղել է, ես, ճիշտն ասած, չեմ տիրապետում իրավիճակին, գտնում եմ, որ այն խնդիրները, որ բարձրացնում են զոհված զինծառայողների մայրերն, իրավական դաշտում են, և իրավական հարթության մեջ մեր իրավական ոլորտի աշխատակիցները վերահսկում են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կտա ոստիկանների կողմից նախագահական նստավայրի դիմաց […]

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Սահմանված կարգի համաձայն` ամեն ամիս ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ են և առավելապես վերաբերում են սոցիալական, ֆինանսական ու իրավական ոլորտներին: Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին […]

Բագրատաշենում անվասայլական գամված երեք երեխաների մայրը մեր օգնության կարիքն ունի

1972 թվականին ծնված Գայանե Կարապետյանը ապրում է Բագրատաշեն գյուղում: 2008 թվականին տեղի ունեցած ավտովթարը փոխել է նրա կյանքը. ստանալով ողնաշարի կոտրվածք, երիտասարդ կինը գամվել է անվասայլակին: Գայանեն ունի երեք որդի, սակայն ճակատագրական դեպքը զրկել է նրանց մայական գուրգուրանքից և իրենք են սկսել խնամել մորը: Ամուսինը չի աշխատում, ավագ որդիները վեադարձել են զինվորական ծառայությունից, կրտսերը դեռ […]

«Մարտի մեկի» գործի սայլը տեղից շարժվել է

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին խնդրեց անդրադառնալ բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի հարազատների փոխհատուցելու հետ կապված օրենքին, ինչպես նաև նախագահական նստավայրի դիմաց արեն որերորդ անգամ բողոքի ցույց անող մայրերին, ում որդիները զոհվել են բանակում խաղաղ պայմաններում: Մանուկյանը նաև հիշեցրեց, որ վեց ամիս առաջ հանդիպել էին «մարտի մեկի» զոհերի հարազատների […]

Արարատ լեռը կրկին «գլխարկ է դրել» /ֆոտո/

Հայկական Պար լեռնաշղթայի ամենաբարձրադիր գագաթը հանդիսացող բիբլիական Արարատ լեռան (5165 մ) գագաթի վրա  մայիսի 19-ին գոյացել է գլխարկ հիշեցնող ամպ: Սա առաջին դեպքը չէ: Լեռան գագաթին տարվա մեջ մի քանի անգամ «գլխարկ» է հայտնվում: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի` լեռան «գլխարկը» գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը: Նրանք հավաքվել են լեռան շուրջ ու անվերջ լուսանկարել այն: Նշենք, Արարատ […]

Իրապես աննախադեպ իրավիճակ է. Կոստանյանը՝ Ավետիսյանների սպանության գործից

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր Ազգային ժողովում 2014 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց, թե հաշվետու ժամանակում 8 անձինք քրեական պատասախանատվության են ենթարկվել կոռուպցիայի համար, որն իբրև թե դատախազներին պետք է տային, նրանցից 5-ը քննիչներ են եղել: Դատախազության համակարգի, դատախազության չեզոքության և ապաքաղաքականության ապահովման համար, ըստ նրա, արվում է առավելագույնը: «Այս հարցում ես վերահաստատում եմ, […]

«Ազգային ավանդական կարատե-դո «ֆուտոշին» ասոցիացիայի» հանրապետական բաց առաջնություն՝ նվիրված Իշխան Մկրտչյանի հիշատակին

«Հայաստան» մարզական ՀԿ ըմբշամարտի մարզադպրոցում անցկացվել է Ազգային միացյալ կուսակցության անդամ, բռնադատված Իշխան Մկրտչյանի հիշատակին նվիրված ՀՀ «Ազգային ավանդական կարատե-դո «ֆուտոշին» ասոցիացիայի» հանրապետական բաց առաջնությունը: Հուշամրցաշարի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ԱՄԿ նախկին անդամներ, Իշխան Մկրտչյանի գաղափարակից ընկերներ, հարազատներ: Ցուցադրական ելույթներով հանդես են եկել ասոցիացիայի անդամ-մարզիկները, […]

«Ազգային երգ ու պար» առարկայի նպատակը ազգային արժեհամակարգի ձևավորումն է. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում ներկա է գտնվել “Ազգային երգ ու պար” առարկայի փորձնական ծրագրին մասնակից դպրոցների հաշվետու համերգին:  Ողջունելով  մասնակիցներին՝ նախարարը  նշել է, որ “Ազգային երգ ու պար” առարկայի փորձարկումը հանրակրթական դպրոցներում ոչ այնքան կրթական ծրագիր է, որքան ազգային ինքնության պահպանման հերթական քայլ.  “Տեխնիկական և տեխնոլոգիական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի