09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Խիղճը հանգիստ չի տալիս

Մեր երկնային Հայր, մեր կյանքն անարգ է և ունայն. ցույց տուր մեզ այն կարգը, որ հաղորդեցիր նրան: Մեր մտքերը ցրված են, հավաքի՛ր դրանք Քո ճշմարտության մեջ: Մեր առջևում ընկած ուղին մթին է. լուսավորիր այն լույսով, որը խոստացել ես նաև մեզ: Մեր խիղճը մեղադրում է մեզ. թույլ տուր հասկանալու, որ ապրում ենք Քեզ և մեր մերձավորին ծառայելու համար: Մեր սիրտն անհանգիստ է. Տե՛ր, տուր մեզ խաղաղություն:

Ամեն բարիքի աղբյուրը Դո՛ւ ես. Դու ես գերագույն բարիքը: Դու չես ցանկանում, որ յուրաքանչյուր ոք փնտրի Քեզ միայն իր համար, միայն այն բանի համար, որպեսզի խաղաղվի և իր խնդիրը լուծի: Դու ցանկանում ես, որ մենք մեկ ժողովուրդ՝ եղբայրակից ժողովուրդ լինենք մեր վշտերում ու հույսերում: Մենք՝ Քո ժողովուրդը, ձեռք ենք մեկնում մեկմեկու, որպեսզի միասին Քեզ գոհություն մատուցենք և դեպի Քեզ մեկնենք միշտ դատարկ մեր ձեռքերը: ԱՄԵՆ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ